Հայաստանից ուզում են թողնել միայն Արարատյան Հանրապետություն 12000 քառակուսի կիլոմետր տարածքի վրա

Hayk Armenyan
193

Քաղաքագետ Արա Պողոսյանն իր ֆեյսբ

ւքյան էջում գրում է.

 

Պաշտոնապես հայտարարում եմ.

🇦🇲Այսօր ձևավորված սահմանային իրականության պայմաններում անհնար է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ գոյությունն այս տարածաշրջանում։ Թշնամիները ներկայիս Հայաստանից ուզում են թողնել միայն Արարատյան Հանրապետություն 12000 քառակուսի կիլոմետր տարածքի վրա, իսկ մենք կենսունակ Պետություն դառնալու համար պետք է առնվազն նվազագույն կենսատարածք ապահովենք մեր հետագա զարգացման համար։ Մենք չենք հաշտվելու մեր թշնամիների նպատակների հետ, բնականաբար նրանք էլ մեր։

Հետևաբար բախումն անխուսափելի է❗

 

🇦🇿Ինձ համար տարածաշրջանում համակեցության մի ձևաչափ կա` Ադրբեջանն իր ներկայիս տարածքով չի’ կարող գոյություն ունենալ, այն պետք է մասնատվի։

Ինչպես❓

Եթե ժամանակին չխանգարեին ներսից ու դրսից, մենք կկարողանայինք դա իրագործել, եթե 2019թ. իմ և ընկերներիս ձեռնարկներին չխանգարեին սեփական իշխանությունները` մասնավորապես ՀՀ ԱԳՆ-ն, գուցե պատերազմում մենք այլ իրավիճակ ունենայինք (սրա մասին հետո կխոսենք, դեռ հույս ունեմ որ կկարողանանք մի բան անել, դրա համար դեռ բարձր չեմ ասի, թե ինչ էինք անելու):

 

🇹🇷Թուրքիայի հետ համակեցություն հնարավոր է միայն պատմական արդարության վերականգնման պարագային, եթե ոչ, մեր ջանք ու եռանդը ներդնում ենք Թուրքիայի մասնատման գործում առանց միջոցների միջեւ խտրականության։

 

💣Ապագա պատերազմները պետք է լինեն ՀՀ տարածքից դուրս։ Մեր թշնամիները մեր դեմ պայքարելու համար ստիպված պետք է լինեն հարվածներ ստանալ ամենաանկանխատեսելի վայրերից, աշխարհի ամենատարբեր վայրերում։

 

☢️ Անվտանգության ցանցային համակարգ, որը աշխարհում նոր խոսք է լինելու` Հայկական խոսք❗❗❗

 

#Ցանցային_համակարգ

#Ցանցային_անվտանգություն

#Ցանցային_պատերազմ

#Ազգային_Ազատագրական_պայքար

#Ռեւանշ

 

Հաջորդիվ

Միջազգային մամուլի անդրադարձը Էրդողան-Բայդեն հանդիպմանը

193 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 14-ին Բրյուսելում հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Միջազգային մամուլը լայնորեն արձագանքել է երկու նախագահների հանդիպմանը։ Այսպես, «Reuters»-ը նկատել է, որ Բայդենի՝ […]

«Կայծ» լրատվական


This will close in 7 seconds