Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը Շուշիում դպրոց չի կառուցի. Բաքուն դեմ է

Hayk Armenyan
195

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելին հայտնել է, որ կուսակցությունը հրաժարվո

մ է Շուշիում դպրոց կառուցելու ծրագրից։ Այդ մասին նա գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում։

Բահչելին նշել է, որ իրենք պատրաստ են ծրագիրն իրագործել, սակայն ադրբեջանական կողմը դրան հավանություն չի տվել։ Փոխարենը Բաքուն պատրաստել է մեկ այլ ծրագիր։ ԱՇԿ-ի ղեկավարի խոսքով իրենք հարգանքով են վերաբերվել Բաքվի որոշմանը։

Դևլեթ Բահչելին ընդգծել է, որ այդ ծրագրի համար հանգանակված գումարները կվերադարձվեն։

Հիշեցնենք` Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից Շուշիում դպրոց կառուցելու մտադրության մասին հայտնի էր դարձել 2021 թվականի հունվարի 26-ին։

 

Աղբյուրը՝ ermenihaber.am

Հաջորդիվ

Հունաստանը կոշտ է արձագանքել Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությանը

195 Հունաստանը կոշտ է արձագանքել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, թե պաշտոնական Աթենքը Արևմտյան Թրակիայում ապրող փոքրամասնություններին և թուրքերին չի շնորհում քաղաքացիական հավասար իրավունքներ: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Հունաստանի […]

«Կայծ» լրատվական


This will close in 7 seconds