Ադրբեջանի նախագահի ելույթներն ու ուղերձներն այսուհետ ենթարկվելու են հատուկ մոնիթորինգի | Արման Թաթոյան

Hayk Armenyan
174

«Այդ ելույթներում Ադրբեջանի նախագահը խոսում է ուժի ու սպառնալիքի լեզվով, օգտագործում է այնպիսի բառեր, որոնք նսեմացնում են ողջ հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության արժանապատվությունը, ահաբեկող բնույթի են, լարվածություն են առաջացնում հայկական հասարակությունում, և իր ելույթներով նա ընդգծում է ադրբեջանական ժողովրդի առավելությունները:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած այս գործընթացը նոր է և կրելու է շարունակական բնույթ:

Ադրբեջանի նախագահի ելույթներն ու ուղերձներն այսուհետ ենթարկվելու են հատուկ մոնիթորինգի:

Մեր նպատակն է ցույց տալ ադրբեջանական իշխանությունների ցեղասպան բնույթի քաղաքականությունը, որը մարդու իրավունքների կոպիտ խախտումների, նոր դաժանությունների լուրջ սպառնալիք է և վտանգում է խաղաղությունն ու անվտանգությունը»:

Աղբյուրը՝ orakarg.com

Հաջորդիվ

Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի գերեզմանատունը ադրբեջանցիները ոչնչացրել են

174 Ավերվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հադրութի շրջանի Մեծ թաղեր գյուղի հայկական գերեզմանատունը։ Այս մասին թվիթերյան էջում հայտնում է Կովկասյան ժառանգության դիտորդական խումբը (CHW)։ «Վերջերս ոչնչացվել է Մեծ Թաղեր գյուղի հայկական […]

«Կայծ» լրատվական


This will close in 7 seconds