Հայաստանը չի համաձայնեցրել Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությունը ԵԱՏՄ նիստին. Մհեր Գրիգորյան

Hayk Armenyan
162

Հայաստանը չի համաձայնեցրել Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությունը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին: Այս մասին  Կազանում լրագրողներիկ հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Այո՛, կարելի է այդպես ասել, որովհետև ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին որևէ երրորդ երկրի մասնակցության համար անհրաժեշտ է կոնսենսուսային որոշում: Բնականաբար, այդ հարցում կոնսենսուս չի եղել, մասնավորապես, Հայաստանը չի համաձայնեցրել Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությունը նիստին»,- ասել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը:

Պատասխանելով ճշգրտող հարցին՝ հայկական կողմի դիրքորոշումը արդյոք կապված է եղել ռազմագերիների խնդրի հե՞տ, Մհեր Գրիգորյանը հիշեցրեց՝ նախկինում մեկ անգամ ևս խոսել է այդ մասին:

«Հարցը շատ բազմաբաղադրիչ է, և հիմա չէի ուզենա կոնտեքստից հանել մի պայման կամ նախապայման: Կոնսենսուս չի եղել այդ հարցում, իսկ նման մասնակցության համար անհրաժեշտ էր բոլոր անդամ-երկրների մասնակցությունը»,- խոսքը եզրափակեց Գրիգորյանը:

Աղբյուրը՝ news.am

Հաջորդիվ

Սյունիքում հայ և ադրբեջանցի զինվորականները վիճում են, քաշքշում իրար

162 Համացանցում տեսանյութ է տարածվել, որում հայ և ադրբեջանցի զինվորականները վիճում և քաշքշում են միմյանց։ Ֆեյսբուքյան օգտատեր Անուշիկ Մարտիրոսյանը, ով հրապարակել է տեսանյութը, գրել է, որ միջադեպը տեղի է ունենում […]

«Կայծ» լրատվական


This will close in 7 seconds