Ատրպէյճանցի զինուորներ վանտալիզմի ենթարկած են Մատաղիսի Սուրբ Եղիշէ եկեղեցին. Arevelk

12

ՀՀ Մարդու իրաւունքներու պաշտպան՝ Արման Թաթոյեան անդրադարձած է ատրպէյճանական զինուորականներու կողմէն Արցախի հայկական եկեղեցիներու նկատմամբ կատարուող հերթական վանտալիզմին եւ այդ մասին տեսանիւթ տեղադրած է ․

«Սա Արցախի Մատաղիսի Սուրբ Եղիշէ հայկական եկեղեցին է (19-րդ դար):

Ատրպէյճանական զինուորականները (համազգեստի վրայ բացայայտ է նաեւ թուրքական դրօշի առկայութիւնը) այս տեսանիւթում անարգանքի, վանտալիզմի են ենթարկում հայկական եկեղեցին` բացայայտ ցուցադրելով եկեղեցին դիտաւորեալ անարգելը ու ակնյայտ իմանալով, որ եկեղեցին հայկական է: Տեսանիւթում նրանք ասում են հետեւեալը.

Մինչեւ եկեղեցի մուտք գործելը. «Եկէք, հիմա մտնենք սրանց (նկատի ունի՝ հայերի) եկեղեցի, որտեղ ես արդէն նամազ եմ արել»։

Եկեղեցի մուտք գործելուց յետոյ. «Սա հայերինն է, այստեղ ամէն ինչ հայերինն է, պոկել ենք»։

Ակնյայտ է, որ սա թէ´ ցեղային, թէ´ կրօնական հիմքով բացայայտ ատելութեամբ կատարուած արարք է: Ընդ որում, խօսքը ոչ թէ առանձին ինչ-որ դէպքի մասին է, այլ սա Ատրպէյճանում տարիների ատելութեան ու թշնամանքի համակարգուած քաղաքականութեան արդիւնքն է, որ շարունակւում է նաեւ ներկայում:

Սոյն դէպքը ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանը կը ներկայացնի միջազգային մարմիններին` նշելով, որ այն հերթական ապացոյցն է, որ Արցախում հայերի նկատմամբ 2020 թուականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին տեղի է ունեցել ցեղային զտումների ու ցեղասպանութեան քաղաքականութիւն»:

Նյութի աղբյուրը՝ arevelk.am
Նախորդ գրագումը ՀՀ ներկայիս դե-ֆակտո իշխանությունները մեզ արագացված տեմպերով դարձնում են Թուրքիային հպատակ երկիր. Թուրքագետ Վարուժան Գեղամյան
Հաջորդ գրառումը Մեր մօտեցումներուն մէջ որոշակի շտկումներ պէտք է լինեն. Արմէն Գրիգորեանի խնդրայարոյց յայտարարութիւնները Թուրքիոյ մասին․ Arevelk

«Կայծ» լրատվական


This will close in 7 seconds