Ղրիմում Ռուսաստանը ձևավորում է նոր օդադեսանտային գունդ

Hayk Armenyan
37

Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանում՝ Ղրիմում, մինչև տարեվերջ նոր օդադեսանտային գ

ունդ կձևավորվի։ Գնդի մշտական տեղակայման վայրը Թեոդոսիայում է լինելու։

Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Գունդը ձևավորվելու է ՌԴ ԶՈւ Օդադեսանտային ուժերի կազմում գտնվող 56–րդ առանձին դեսանտագրոհային բրիգադի հիմքով։ Բրիգադի մշտական տեղակայման վայրը Վոլգոգրադի մարզի Կամիշին քաղաքում է։

Նախարարը նաև հայտնել է, որ Ռուսաստանին միանալուց հետո Ղրիմում Սևծովյան նավատորմի խմբավորումների թվաքանակը հասել է 25.000 զինծառայողի։

Նշենք, որ 2019 թվականին Ղրիմում օդադեսանտային գումարտակի հիմքով կազմվել էր 97–րդ օդադեսանտային գունդը։ Գունդը 7-րդ օդադեսանտային դիվիզիայի կազմում է, որը Սիրիայում մարտական գործողությունների փորձ ունի։

Նյութի աղբյուրը՝ razm.info

Հաջորդիվ

Թուրքիայի և Չինաստանի արտգործնախարարները քննարկել են Սինցզյան ույղուրների հարցը․Ermenihaber

37 Ermenihaber.am-ը գրում է․ Չինաստանի արտգործնախարար Վան Ին Անկարա կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգմանն առնչվող մի շարք հարցեր: […]

«Կայծ» լրատվական


This will close in 7 seconds