Ս․ Զելինսկու «Զանգվածային մանիպուլյացիա և հոգեվերլուծություն» մենագրության վերլուծություն․ Արա Պողոսյան

34

Ներածություն

 

Թեմայի արդիականությունը: Բոլոր ժամանակներում մարդկանց հետաքրքրել է այն հարցը, թե ինչպես կարելի է ազդել հասարակության գիտակցության վրա և ստանալ օգուտներ։ Հարցը հատկապես հետաքրքրել է փիլիսոփաներին, հռետորներին, քաղաքական գործիչներին։ Հասարակական գիտակցության վրա ազդելու ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս մանիպուլյատիվ հնարքների միջոցով հասարակությանը կառավարել և հասնել հասարակական-քաղաքական ցանկալի արդյունքների։ Այս իմաստով թեման մշտապես ուշադրության կենտրոնում է, և ժամանակակից աշխարհում տարբեր գիտնականներ, հոգեվերլուծաբաններ, վերլուծական և PR ընկերություններ ուսումնասիրում են զանգվածային մանիպուլացիայի տեխնոլոգիաները, հնարում են նորերը։

Հետազոտության նպատակներն ու խնդիրները:  Հետազոտության նպատակն է՝ ուսումնասիրել Ս․ Զելինսկու «Զանգվածային մանիպուլյացիա և հոգեվերլուծություն» մենագրությունը, բացահայտել զանգվածների գիտակցության վրա ազդելու մեթոդներն ու տարբերակները ժամանակակից զարգացած տեխնոլոգիաների պայմաններում, ինչպես նաև՝ քաղաքական իշխանության կողմից զանգվածներին կառավարելու և նրանց վրա տոտալ վերահսկողություն սահմանելու հնարավորությունները։

Բանալի բառեր։ Ս․ Զելինսկի, զանգվածային մանիպուլացիա, հոգեվերլուծություն, հասարակություն, իշխանություն

 

ՄԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆ ՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

       Ինչպես գիտենք, դասական հոգեվերլուծությունը գործնական կիրառման երկու ուղղություն ունի՝ բուժական և մանիպուլյացիա։ Որպեսզի հասկանանք հոգեկան մանիպուլյացիայի գաղտնիքները հոգեվերլուծության միջոցով, նախ և առաջ անհրաժեշտ է իմանալ հոգեբանության հիմունքները, հասկանալ հոգեվերլուծական մեթոդների կիրառման ձևերը, ինչպես նաև բացահայտել հնարավոր խախտումները հոգեկան առողջության՝ որպես մանիպուլյացիոն ազդեցության հետևանք հեգեվերլուծության միջոցով։

Ս․ Զելինսկու «Զանգվածային մանիպուլյացիա և հոգեվերլուծություն» մենագրությունը կառուցված է երեք մասերից, որոնցից յուրաքանչյուրն անդրադառնում է հասարակությանը մանիպուլացնելու տեխնոլոգիաներին։
Մենագրության առաջին մասում ուսումնասիրվում են զանգվածների մանիպուլյացիայի մեթոդներն ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս՝ այդ թվում ԶԼՄ-ների միջոցով։
Մենագրության առաջին մասում հեղինակը տալիս է զանգվածային գիտակացության մանիպուլացիայի ինչպես հասկացությունը, այնպես էլ մանրակրկտորեն նկարագրում է, թե ինպիսի տեխնոլոգիաներ կարող են կիրառվել, ինչպիսի հոգեբանական և ենթագիտակցական երևույթներ են ազդում մարդու վարքագծի վրա։
Մենագրության առաջին մասի հենց առաջին գլխում Զելինսկին խոսում է խնդրի պատմության մասին, իսկ այնուհետև անդրադառնում է սկզբունքներին և մեթոդներին։ Այստեղ նա հատկապես խոսում է ներշնչման մասին և դրա միջոցով անձին այնպիսի քայլերի դրդելուն, որպիսին նա չէր կարող անել սովորական պայմաններում։ Այստեղ նաև նկարագրվում է անհատի վարքագիծը ամբոխի մեջ, ամբոխային հոգեբանությունը, որն իրեն է ենթարկում ամբոխի ցանկացած անդամի։
Այդ իմաստով Ս․ Զելինսկին նշում է, որ յուրաքանչյուր անհատի ենթագիտակցության մեջ նստած է մարդու նախասկզբնական ձևը։ Այստեղ օրինակ է բերում նախամարդուն, ով կարող էր մարդ ուտել։ Որպես ապացույց նշում է Երկրորդ աշխարհամարտի տարիներին Ստալինգրադի շրջափակման ժամանակ հանդիպող մարդակերության դեպքերը, և բազմաթիվ այլ այսպիսի դեպքեր, ինչպես նաև օրինակ է բերում այնպիսի արտահայտություններ, որոնք ըստ Զելինսկու ունեն մարդու ենթագիտակցականի մեջ նստած հին բնազդները։ Այդպիսի արտահայտությունների թվին է դասում օրինակ «քաղցրս» փաղաքշական ձևը։
Ընդ որում պետք է նշենք, որ մենագրության արժեքն հատկապես այն է, որ հեղինակը գիտակցության մանիպուլյացիայի յուրաքանչյուր տեխնոլոգիա նկարագրելիս, նկարագրում է դրա գործնական կիրառության ձևերի օրինակները նաև։
Այնուհետև Զելինսկին նկարագրում է մանիպուլյացիա անելու ձևերն ու մեթոդները, որոնք հիմնական գործիքներն են անհատի գիտակցականի վրա ազդելու, ինչպես նաև անհատին ամբոխային հոգեբանությանը ենթարկելու և զանգվածային մանիպուլյացիոն հնարքներ կիրառելու համար։ Զելինսկին մանիպուլյացիոն տեխնոլոգիաների կիրառման հատկապես ժամանակակից ձևերին է անդրադառնում, ի մասնավորի՝ ԶԼՄ-ներին, շնորհիվ այն հանգամանքին, որ ժամանակակից աշխարհում էլեկտրոնային լրատվամիջոցները ունեն համաշխարհային ինֆորմացիայի տարածման առյուծի բաժինը, հատկապես առանց էլեկտրոնային ԶԼՄ-ների ժամանակակից աշխարհում գրեթե հնարավոր չէ քարոզչական աշխատանքներ կատարել, առանց օգտագործելու ԶԼՄ-ների ընձեռած ամբողջական հնարավորությունները։

Ահա այս հարցերի ուսումնասիրությանն են նվիրված Զելինսկու մենագրության 2-րդ և 3-րդ մասերը, որոնք  ի մասնավորի նկարագրում են- զանգվածային հոգեկան գործընթացների մանիպուլյացիան։

Մենագրության երկրորդ մասը վերաբերվում է հոգեվերլուծությանն ու զանգվածների մանիպուլյացիային։ Բնական է, որ հասարակության մանիպուլյացիոն տեխնոլոգիաները մշակվել են, հաշվի առնելով և խորապես ուսումնասիրելով անհատի հոգեբանական վիճակը, որի վերլուծությունը թույլ է տալիս մշակելու և կիրառելու այնպիսի մանիպուլյատիվ հնարքներ, որոնք էֆֆեկտիվորեն ազդում են ինչպես անհատի, այնպես էլ զանգվածների, ամբոխի վարքագծի վրա։ Աշխատության այս մասում հեղինակը առանձին գլուխներով անդրադառնում է մարդու ենթագիտակացության և դրա վրա ազդող տարբեր կոմպոնենտների, որոնց վերլուծությամբ Զելինսկին նկարագրում է այնպիսի մանիպուլյացիոն տեխնոլոգիաներ, որոնք կարող են կիրառություն ստանալ կյանքի ամենատարբեր հանգամանքներում։ Առավել հաճախ մենք տեսնում ենք զանվածային մանիպուլյացիոն տեխնոլոգիաների կիրառումը ինչպես քաղաքական և աշխարհաքաղաքական  գործընթացների մեկնարկին, այնպես էլ հանրային կյանքի տարբեր խնդիրներին միտված հարցերի վերաբերյալ հասարակությանը մանիպուլացնելու և մանիպուլատորների կամքին ու ցանկություններին համապատասխան հանրային վարքագիծ ձևավորելու նպատակով։
Այս մասում հեղինակը անդրադառնում է ինչպես մարդու ենթագիտակցության, ինքնաներշնչման կարորությանը, այնպես էլ մանիպուլյացիոն տեխնոլոգիաների կիրառման նպատակով մարդու զգացմունքների օգտագործմանը, ինչն ըստ Զելինսկու, կարող է լուրջ ազդեցություն թողնել մարդու ենթագիտակցության վրա։
Զելինսկին կարևորում է նաև մարդու ինտուիցիան, այն համարելով անհատի ներքին հակասությունների հարթման լավագույն միջոց։ Ըստ Զելինսկու, ինտուիցիան հուշում է, որ ցանկացած իրավիճակի հանգուցալուծման նպատակով անհատը փորձում է հենվել այլ անձանց կյանքի փորձի վրա։ Այդ իսկ պատճառով, հաճախ կան այնպիսի հարցեր, որոնց լուծման նպատակով առավել խելամիտ է հենվել ինտուիցիայի վրա, քան օրինակ մտավոր աշխատանքի։ Բնականաբար, Զելինսկին խրախուսում է մտավոր աշխատանքը, միաժամանակ հիշեցնելով, որ հաճախ ցանկացած մտավոր աշխատանքի արդյունքում ծնված միտք կարող է հանգեցնել կոնֆլիկտների հանգուցալուծման ներկա ժամանակի համար, մինչդեռ ինտուիցիայի իջոցով լուծվող կոնֆլիկտների դեպքում հաշվի են առնվում ամբողջական ժամանակը՝ այսինքն երկարաժամկետ արդյունքներ են ապահովվում։
Մենագրության այս մասում Զելինսկին անդրադարձ է կատարում նաև կենսատարածքին, որին ևս հեղինակը անդրադառնում է լրիվ առանձին գլխով, կարևորելով անհատի կենսատարածքի զգացողությունը։

Մյուս կողմից, հեղինակն անդրադառնում է նաև մարդու անկայուն ներաշխարհին՝ երբ մարդն ունի որոշակի մտավախություններ ու անհանգստություն, ապա նա կարող է հեշտությամբ դառնալ մանիպուլյացիայի զոհ։

Աշխատության 2-րդ մասի 41-րդ գլուխը նվիրված է զանգվածային մանիպուլյացիոն հնարքների կիրառմանը բանտային պայմաններում՝ ազդելով մարդու անգիտակցականի վրա։ Զելինսկին այս բաժնում վերլուծում է ինչպես օրինախախտ քաղաքացիների, այնպես էլ օրինապաշտ քաղաքացիների վարքագիծը։

Փաստորեն հեղինակը գտնում է, որ, բանտային պայմաններում մարդիկ վերադառնում են իրենց նախասկզբնական ենթագիտակցականին՝ մարդիկ բաժանվում են կաստաների, կրկին սկսվում է ուժեղի պայքար, ձևավորվում են սիմվոլներ, որոնք օգտագործվում են հանցագործների կողմից, և այլն։

Ընդհանրացնելով «օրինախախտ» և «օրինապաշտ» մասսաների ղեկավարման մեխանիզմները, Զելինսկին նշում է այն ընդհանուր գծերը, որոնցով հնարավոր է ղեկավարել մասսաներին.

  1. Միասնական առաջնորդ. լիդեր, գլխավոր քարտուղար, «օրենքով գող», «տեր»–քրեակատարողական հիմնարկի պետ);
  2. Կառավարման ընդհանուր մեխանիզմներ, որոնք հիմնված են՝
    ա․թշնամու կերպարի վրա, որը պետք է լինի հստակ՝ թշնամական միջավայր, ինչպես օրինակ ԽՍՀՄ տարիներին Արևմուտքը ներկայացվում էր որպես իմպերիալիստական ագրեսոր, հանցավոր աշխարհում՝ ոստիկանները որպես «մենթեր», քրեկատարողական հիմնարկի ադմինիստրացիան, որպես կալանավորների թշնամի և այլն;
    բ․մեղքի զգացումը, որը «օրինապաշտ» քաղաքացիների համար ԽՍՀՄ հասարակության օրինակով երկրի առաջնորդների օրինակով էր արվում․ Ժողովրդի «հայրը», առաջնորդը, ինչպես օրինակ Լենինը «Մեռավ հանուն մեզ, իսկ մենք ապրում ենք», Ստալինը «Մտածում էր բոլորի համար, անհանգստանում էր, նշանակում է մենք էլ պետք է արդարացնենք նրա վստահությունը» և այլն։ Հանցագործների դեպքում ևս կիրառվում են նույն մանիպուլացիոն հնարքները․ օրինակ հանցագործ աշխարհի լիդերը «Անում է ամեն ինչ, որպեսզի մյուս կալանավորներն ապրեն հարմարավետության մեջ, ինչպես տանը»։
    գ․Անհանգստության զգացումը ևս զանգվածների գիտակցության կառավարման կարևոր մեխանիզմ է, որով զանգվածների գիտակցության մեջ նստած թշնամու կերպարը, որը կարող է ամեն պահի վնասել։ «Օրինախախտ» զանգվածի համար այդ կերպարը օրինակ իրավապահ մարմիններն են, որոնք կարող են ամեն պահ վնասել հանցագործներին, կալանավորներին, իսկ «օրինապաշտ» զանգվածի համար «իմպերիալիստական միֆ»–ն էր, որը կարող էր ամեն րոպե վնասել հզոր կոմունիստական հասարակությանը։
  3. Համանման սիմվոլներն ու ատրիբուտները․Հանցավոր աշխարհում այսպես ասած «գողական» հավաքները (սխոդկա) և այլն։ Նույնպիսի ընդհանուր սիմվոլիկա գոյություն ունի և «օրինապաշտ» զանգվածի համար։
  4. Առաջընթացի հնարավորությունները․ Զելինսկին օրինակ է բերում ԽՍՀՄ հասարակության համար՝ «օրինապաշտ», այն հանգամանքը, որ օրինակ Կոմունիստական կուսակցության անդամատոմսը, որը մեծ արժեք և արտոնություններ կարող էր ստեղծել կուսակցության անդամի համար։ «Օրինախախտ» զանգվածի համար այդպիսի արտոնություններ կարող էր ստեղծել հանցագործ աշխարհի կողմից ընդունվելը, այպես ասած «օբշակ»–ի մաս լինելը, ինպես նաև քրեական աշխարհի հիերարխիկ աստիճաններով դեպի բարձր դիրք հասնելու հնարավորությունը, ինչը ստիմուլ է յուրաքանչյուր հանցագործի համար, որպեսզի նա ավելի ջերմեռանդորեն նվիրվի «հանցավոր եղբայրությանը», քրեական հիերարխիայի բարձր աստիճաններում հայտնվելու հույսով։

Խոսելով հասարակության երկու մասի՝ «օրինախախտ» և «օրինապաշտ» քաղաքացիների մասին, պետք է նշենք, որ ըստ Զելինսկու, մեր կողմից դիտարկված երկու՝ «օրինախախտ» և «օրինապաշտ» զանգվածների գիտակցության կառավարման տարբերություններից, պետք է հասկանանք, որ դրանք շատ յուրահատուկ են և սպեցիֆիկ, դրանք գործնականում չեն անցնում Զիգմունդ Ֆրոյդի կողմից առաջարկված հիմնարար հոգեբանության հիմքերից:

Այստեղ Զելինսկին կարևորում է նաև ֆիլմերի և գրականության դերն ու նշանակությունը զանգվածային գիտակցության մանիպուլյացիայի համար։ Այստեղ կարևոր տեղ է հատկացվում նաև մշակույթին և մշակութային գործիքներին, որոնք ևս կարող են հանդիսանալ որպես գործիք զանգվածային մանիպոիլյացիոն տեխնոլոգիաների կիրառման համար։

Այստեղ ամենայն մանրամասնությամբ Զելինսկին ցույց է տալիս գիտակցության վրա ազդելու մեխանիզմները, դրանց կիրառման հնարավորությունները, հասարակական կյանքի տարբեր գործիքների ու միջոցառումների ազդեցությունը անհատի և հասարակության գիտակցության զանգվածային մանիպուլյացիայի գործում։

Մենագրության երրորդ մասը նվիրված է մարդու հոգեբանությանը, հոգեբանական խորքերին։ Այստեղ հեղինակը նախ վերլուծության միջոցով ներկայացնում է մարդու հոգեբանության ընդհանուր կառուցվածքային գծերը։ Այլ կերպ ասած աշխատության այս հատվածում հեղինակը խորը վերլուծության է ենթարկում մարդու հոգեբանական վիճակները և յուրաքանչյուր վիճակում արտաքին ազդեցության դերը անհատի վարքագծի փոփոխման մեջ։ Նա նկարագրում է մարդու ներքին վիճակի արտահայտում նրա վարքագծի ձևավորման վրա, նշելով, որ ներքին հարմոնիան կարևոր հանգամանք է արտաքին միջավայրին ադապտացվելու համար։

Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ մենագրության այս հատվածը գլխավորապես վերաբերվում է անհատի հոգեբանական առանձնահատկություններին և դրանցից կախված՝ արտաքին դրսևորմանը անձի վարքագծի տեսքով, արտաքին միջավայրի հետ փոխհարաբերությունների տեսքով։

Մենագրության վերջին հատվածում Զելինսկին եզրակացնում է, որ կոնֆլիկտները, որոնք մարդու հեգոկան աշխարհի վրա տրավմաներ են թողնում, դրանք նպաստում է անձի հոգեկան աճին։ Նմանատիպ տրավմաների պատճառով անձի մոտ առաջանում են ներքին բախումներ, որոնց հետևանքով կարող են փոխվել անձի մինչ այդ ունեցած կենսական արժեքները։ Այլ կերպ ասած, նման տրավմաները մարդու մոտ կարող են փոխել նաև մարդու՝ մինչ այդ դավանած արժեքային համակարգը, այդպիսով հիմք դառնալով նոր անհատի ձևավորման համար։ Այսպես ասած, նոր անհատը ձեռք է բերում կյանքի նկատմամբ նոր պահանջներ, նոր կենսաձև և նոր սովորույթներ, ինչը ըստ Զելինսկու ևս արդյունք է։ Միևնույն ժամանակ Զելինսկին նշում է, որ հնարավոր է, որ նմանատիպ հեգաբանական տրավմաներ անձի հետ հետագայում ևս տեղի ունենան։ Ըստ Զելինսկու, եթե մեկ անգամ նմանատիպ հոգեբանական տրավմա պատահել է, ապա լրիվ հավանական է, որ այն տեղի կունենա կրկին։ Եվ այստեղ կարևորագույն հարցն այն է, թե այնուհետև ինչ փոփոխություններ տեղի կունենան անհատի ներաշխարհի, հոգեկան վիճակի հետ, խոստանալով, որ այդ հարցին կանդրադառնա արդեն առանձին։

 

ՄԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԵՇՏԸ

     Թեև մենագրությունն հիմնականում միտված էր տալու մասսաների մանիպուլյացիային և հոգևերլուծությանը, այնուամնեայնիվ մենագրության մեջ կարևորագույն շեշտը անհատի վրա էր, քանզի մասսաները ձևավորվում են հենց անհատներից։ Իսկ որպեսզի անհատը դառնա մասսաների մասնիկ, կարևոր է հասկանալ, թե ինչպիսի հոգեբանական առանձնահատկություններ ունի անհատը, թե այս կամ այն արտաքին ազդեցության դեպքում  ինչպիսի վարքագիծ կդրսևորի անհատը առանձին վերցրած և անհատը մասսյի մեջ ներգրավված։ Ընդ որում, մենագրության մեջ հեղինակը ցույց է տալիս, որ գրեթե յուրաքանչյուր անհատ ամբոխի մեջ փոխում է իր վարքագիծը, ընդունելով ամբոխային հոգեբանության առանձնահատկությունները։ Զանգվածային գիտակցության մանիպուլյացիոն հնարքները հենց անհատի և ամբոխի հոգեբանության վրա են հիմնված, որից ածանցվում են այն մեխանիզմներն ու գործիքները, որոնք մանիպուլյատորին թույլ են տալիս ղեկավարել մասսաների գիտակցությունը։

Աշխատության մեջ պետք է նշենք, որ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում վերլուծությունը այնպիսի կարևորագույն խնդրի, ինչպիսին է քաղաքական իշխանության հնարավորությունները մասսաների գիտակցության վրա ազդելու համար։ Աշխատության մեջ հեղինակը վերլուծությունը կատարում է ԽՍՀՄ քաղաքական համակարգի փորձով, ընդ որում ակնհայտ է, որ յուրաքանչյուր քաղաքական իշխանություն այս կամ այն չափով իր առաջ խնդիր է դնում մասսաների գիտակցության վրա ազդելու միջոցով տոտալ վերահսկողություն սահմանելու համար։ Իսկ մասսաներ գիտակցության վրա տոտալ վերահսկողություն սահմանելու դեպքում քաղաքական իշխանությունն ի վիճակի է դառնում հասնել իր համար ցանկալի քաղաքական նպատակներին։ Հատկանշական է այն հանգամանքը, որ յուրաքանչյուր հասարակական կառուցվածքի դեպքում (օր․ պետություն, հանցավոր աշխարհ, կլանային միավորումներ և այլն) ընդհանուր են զանգվածային գիտակցության մանիպուլյացիոն մեխանիզմները։

Վերլուծելով անհատի հոգեբանությունը, փաստորեն կարելի է գալ եզրահանգման, որ օրինակ որպեսզի մարդիկ համախմբվեն լիդերը շուրջ, անհրաժեշտ են այնպիսի կոմպոնենտներ, ինչպիսին են արտաքին թշնամու կերպարը, կառավարման մեխանիզմը, առաջընթաց ունենալու հնարավորությունն ու վստահությունը, գործունեության համար ստիմուլը, առաջնորդի կողքին ապահովության զգացումը, խրախուսման և պատժի համակարգը և այլն։

Հաջորդիվ պետք է նշենք, որ հեղինակը մենագրության մեջ կարևոր տեղ է հատկացնում հոգեվերլուծությանը։ Քննելով անհատի հոգեբանական վիճակները, արտաքին ազդեցությունն անհատի հոգեբանության վրա, ինչպես նաև արտաքին ներգործությամբ պայմանավորված նոր անհատի ձևավորման հավանականությունը, ըստ էության Զելինսկին մատնանշում է այն կետերը, որոնք հաշվի առնելով հնարավոր է ցանկացած ձևավորված անհատից կերտել բոլորովին «նոր անհատ», իր նոր սովորույթներով, նոր արժեհամակարգով, բնավորության նոր գծերով ու առանձնահատկություններով։

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

       Ս․ Զելինսկու այս մենագրությունը հիմնավորապես նվիրված է սոցիալական հոգեբանության արդիական խնդիրներից մեկին՝ զանգվածների գիտակցության մանիպուլյացիային, ինչպես նաև անհատի հոգեբանական առանձնահատկությունների վերլուծությանը։

Խոսելով հոգեվերլուծության մասին, նշենք, որ դրա կարևորությունը գիտակցվել և այս թեման ուսումնասիրվել է դեռևս ավելի վաղ ժամանակներում, սակայն հոգեբանության և հոգեվերլուծության խորը ուսումնասիրության հիմքը դրեց Զ․ Ֆրեյդը, օգտագործելով սոցիալական հիերարխիկ կառուցվածքի և նախնական հասարակության փոխհարաբերությունների պարզագույն մոդելը։

Աշխատանքի ամենակարևոր նպատակն այն է, որ հեղինակը բացահայտում և նկարագրում է անհատի հոգեկանի վրա ազդեցության այն մեխանիզմներն ու մեթոդները, որոնց հնարավոր է հասնել այսպես ասած անհատի «ուղեղի լվացման» միջոցով։

Մյուս կողմից պետք է նշենք, որ աշխատության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում վերլուծությունը քաղաքական իշխանության և մասսաների միջև փոխազդեցության հնարավորության, երբ քաղաքական իշխանությունը զանգվածային մանիպուլյացիայի միջոցով ցանկանում է հասնել իր քաղաքական նպատակներին, զանգվածների վրա հաստատելով իր բացարձակ իշխանությունը։

 

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՂՈՒՄՆԵՐ

  1. http://piterbooks.ru/read.php?sname=psychologic&articlealias=zelinsky2&page=3#.X8vUgXAzbIU
  2. https://www.mediagram.ru/netcat_files/108/110/h_7c1308b96d557f71a5c9f5b57f4dbf64

Հեղինակ՝ ՀՀ ԳԱԱ քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրանտ Արա Պողոսյան

Նախորդ գրագումը <!--:hy-->Թուրքիայում ավիաաղետից զոհվել է գեներալն, ով կազմել էր Արցախում Ադրբեջանին հաղթանակ բերած մարտավարությունը<!--:-->
Հաջորդ գրառումը <!--:hy-->Թուրքիան չի բացառել Եգիպտոսի հետ ծովային սահմանների գծանշման շուրջ համաձայնագրի կնքումը. Ermenihaber<!--:-->

«Կայծ» լրատվական


This will close in 7 seconds