Գլուխ երկրորդ։ Պատերազմի վարումը (Ցըզոչժան)․ (Սուն Ցըզի)

34

Սուն Ցըզին ասաց. ընդհանրապես պատերազմ վարելու կանոնները հետևյալն են՝ եթե ունես 1000 չիչե (թեթև մարտակառք) և 1000 գեչե (գումակային ծանր կառքեր), 100000 դայցզա (զրահապատ զինվորներ), եթե պարենը զորքի համար պետք է ուղարկել 1000 լիից ավելի, պետք է հաշվի առնել ներքին և արտաքին ծախսերը, հյուրերին ընդունելու ծախսերը, լաքի ու սոսնձի համար նյութեր, ծախսերը մարտակառքերի ու սպառազինության համար, ապա այդ ամենի համար օրական կպահանջվի 1000 ցզին (ոսկի), միայն այդ պայմաններում կարելի է ոտքի հանել հարյուր հազարանոց զորք։

Եթե պատերազմը վարում են, և հաղթանակը երկար ժամանակով հետաձգվում է, ապա զենքր բթանում է, և ծայրը կոտրվում է, եթե ամրոցի պաշարումը երկարաձգվում է, ուժերը սպառվում են, եթե զորքը գտնվում է երկարատև ռազմարշավի, ապա պետության միջոցները չեն բավականացնում։

Եթե զենքը բթանում է, (նրա) ծայրը կոտրվում է, ուժերը հյուծվում են, միջոցները սպառվում են, ապա իշխանները (չժոխոու) դրությունից օգտվելով, քո դեմ դուրս կգան։ Դրանից հետո նույնիսկ իմաստուն խորհրդականները ոչինչ չեն կարող անել։

Ուստի պատերազմում նրա արագ հաղթանակի մասին լսում են նույնիսկ նրա անհմուտ վարման դեպքում և չեն տեսնում հաջողությունը երկարատևության մեջ, նույնիսկ երբ այն վարպետորեն են վարում։

Երբևիցե դեպք չի եղել, որ պատերազմը երկարատև բնույթ կրի և դա շահավետ լինի պետության համար։ Այդ իսկ պատճաոով, նա, ով չի հասկանում ողջ վնասը, որ հասցնում է պատերազմը, նա չի կարող խորությամբ ըմբռնել պատերազմի օգուտը։

Ով կարողանում է պատերազմը վարել, (նա) երկու անգամ զորահավաք չի կատարում, երեք անգամ պարեն չի փոխադրում, սպառազինությունը վերցնում է պետությունից, իսկ պարենը՝ հակառակորդից, ուստի պարենը նրան կբավականացնի։

Պատերազմի ժամանակ պետական գանձարանն աղքատանում է, որովհետև զորքի համար պարենը բերվում է հեռվից։ Երբ պարենը բերվում է հեռվից, ժողովուրդն աղքատանում է։

Զորքի մոտակայքում բնակվող բնակչությունը զորքի համար անհրաժեշտ ամեն ինչ վաճառում է թանկ, երբ ամեն ինչ վաճառվում է թանկ, ժողովրդի ունեցվածքը հատնում է, երբ ունեցվածքը սպառվում է, պարհակները դժվար է կատարել։

Երբ երկրի ուժերը հյուծվում են, ժողովրդի միջոցները սպառվում են, այդ ժամանակ բնակչության տները դատարկվում են, ժողովրդի գույքը նվազում է յոթ տասներորդով։ Տիրակալի գույքը՝ ջարդված սայլեր, հոգնատանջ ձիեր, զրահներ, սաղավարտներ, նետեր, աղեղներ, նիզակներ, մեծ ու փոքր վահաններ, եզներ, մեծ սայլեր՝ այդ ամենը նվազում է վեց տասնորդականով։

Ուստի խելացի զորավարն անպայման սնվում է հակառակորդի հաշվին։ Հակառակորդից վերցրած մեկ չժուն ուտելիքը համապատասխանում է սեփական քսան չժուին, հակառակորդից գրաված մեկ դանը համապատասխանում է սեփական քսան դանին։

Ուստի հակառակորդին սպանում է կատաղությունը, հակառակորդի հարստությունը գրավում է ագահությունը։

Այդ իսկ պատճաոով, եթե կռվի ընթացքում մարտակառքերը գրավեն տասը և ավելի մարտակառք, որպես պարգև, բաժանիր դրանք նրան, ով առաջինն է դրանք գրավել։ Հակառակորդից գրաված մարտակառքերի դրոշակները փոխարինիր քոնով և օգտագործիր այդ մարտակառքերը քոնի հետ։ Գերված ռազմիկների հետ լավ վարվիր և հոգ տար նրանց մասին։ Դա նշանակում է հաղթել հակառակորդին և ավելացնել քո ուժերը։

Այդ իսկ պատճաոով պատերազմը գնահատում է հաղթանակը և չի հարգում երկարատևությունը։

Ուստի պատերազմի էությունը հասկացող զորավարը ղեկավարում է ժողովրդի ճակատագիրը և հանդիսանում է պետության անվտանգության տիրակալը։

Նախորդ գրագումը <!--:hy-->Ի․ Ալիևը սարսափում է մտքից, որ Հայկական Բանակը կարող է վերակազմավորվել և դարձյալ պարտության մատնել ադրբեջանական բանակին․ Արա Պողոսյան<!--:-->
Հաջորդ գրառումը <!--:hy-->Իշխանությունը ստեղծեց թշնամու կերպար և վախեր ժողովրդի մոտ՝ թշնամու կերպարի օգտագործմամբ կառավարելի հասարակություն ունենալու համար․ Արա Պողոսյան<!--:-->

«Կայծ» լրատվական


This will close in 7 seconds