Ի․ Ալիևը սարսափում է մտքից, որ Հայկական Բանակը կարող է վերակազմավորվել և դարձյալ պարտության մատնել ադրբեջանական բանակին․ Արա Պողոսյան

27

Ալիևը վստահ չի իր հաղթանակի վրա։ Ակնհայտ է, որ Իլհամ Ալիևը սարսափում է այն մտքից, որ Հայկական Բանակը կարող է վերակազմավորվել և ինչ որ պահի դարձյալ պարտության մատնել ադրբեջանական բանակին։
Հենց այս համատեքստում է, որ Ալիևը հայտարարում է, թե պատերազմը վերջացել է և Հայաստանը ում դեմ է իր բանակը վերակազմավորելու։ Ավելին` Ալիևը սարսափում է նաև քաղաքական փոփոխություններից, գիտակցելով, որ Ազգային ուժերի գալու դեպքում ինքը չի կարող Արցախն ու Հայաստանը դարձնել իր հոր “դուքյանը”, ինչը նրան հաջողվում է ապիկար խունտայի իշխանության պայմաններում։ Հենց այստեղից արդեն հասկանալի է դառնում, թե ինչու են միայն Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունները դատապարտում Հայաստանում տեղի ունեցող հնարավոր փոփոխությունները և անուղղակիորեն միջամտում Հայաստանի ներքին գործերին։ Փաստենք նաև, որ այդ միջամտությունը ակնհայտորեն դուր է գալիս ՀՀ իշխանություններին, քանի որ որևէ դատապարտող արձագանք նրանց կողմից չհնչեց։ Իհարկե ակնհայտ է նաև այն, որ սրանով թշնամական երկրները հետագա միջամտությունների համար պլատֆորմ են ստեղծում և միտում ունեն ապակայունացնելու իրավիճակն Հայաստանում։

Արժանապատվություն ունեցող իշխանությունը կդատապարտեր իր երկրի ներքին գործերին միջամտելու փորձերը և ի հեճուկս թշնամիների կգնար Հայաստանանպաստ լուծումների, ինչը փաստորեն դեռևս տեղի չի ունեցել։

Հույս ունենանք, որ իշխանությունները ի վերջո կհասկանան պահի լրջությունը և կգնան ազգային-պետական շահին ընդառաջ, ազգային անվտանգությունը գերադասելով խմբային շահերից։

Մյուս կողմից էլ, ընդդիմությունը պետք է գիտակցի, որ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը ուղիղ համեմատական է Հայաստանի ապագային, ուստի ատելության խուսույթին պետք է փոխարինելու գա պրակտիկ լուծումների փաթեթային առաջարկությունը և հանրային տրամադրությունների տեղավորումը հստակ լուծումների մեջ։

Ի վերջո` Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության հենց ատելության խուսույթի գերդոզավորմամբ, ինչն էլ վաղը իր համար լինելու է ճակատագրական, եթե նա ևս չգնա ազգային-պետական շահին ընդառաջ:

Հ.Գ. Հրաժարականն անխուսափելի է, միակ հարցն այն է, թե դա ինչպես տեղի կունենա։

Նյութի աղբյուրը` Արմենական կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ, քաղաքագետ Արա Պողոսյան

Նախորդ գրագումը <!--:hy-->ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկության մասին<!--:-->
Հաջորդ գրառումը <!--:hy-->Գլուխ երկրորդ։ Պատերազմի վարումը (Ցըզոչժան)․ (Սուն Ցըզի)<!--:-->

«Կայծ» լրատվական


This will close in 7 seconds