Ովքե՞ր են «Գյուղական պահապանները» և ին՞չ դեր ունեն նրանք քրդական ուժերի դեմ պայքարում

11

Թուրքական կողմը քուրդ զինյալների դեմ ակտիվորեն ներգրավվում է նաև «գյուղական պահապաններին», որոնք հիմնականում քրդերից կազմված զինված ջոկատներ են և գործում են ժանդարմերիայի հրամանատարության ներքո: Փորձագետների գնահատականով՝ «գյուղական պահապանների» քանակը մոտ 50-60 հազար է: 2016-ի հոկտեմբերի 29-ից սկսած «գյուղական պահապան-ների» ինստիտուտը անվանափոխվել է  «անվտանգության պահապանների»:
Թուրքիան Սիրիայի հյուսիսային Աֆրին շրջանում քրդական ուժերի դեմ «Ձիթենու ճյուղ» գործողությանը ներգրավվում է նաև «գյուղական պահապաններին», որոնք հիմնականում քրդերից կազմված զինված ստորաբաժանումներ են և Թուրքիայի տարբեր նահանգներում ներգրավված են «Քրդստանի աշխատավորական կուսակցության»՝ PKK-ի դեմ պայքարում։ Այս մասին հայտնում է թուրքական «Սյոզջու» պարբերականի կայքը:

Աֆրինում թուրքական բանակի կազմում ներգրավված «գյուղական պահապանները»
Աֆրինում թուրքական բանակի կազմում ներգրավված «գյուղական պահապանները»

«Գյուղական պահապանների» ներգարվվումը այս գործողություններին, ըստ երևույթին, ավելի շատ քարոզչական նպատակներ է հետապնդում: Սրանով, թուրքական կողմը փորձում է ցույց տալ, որ Սիրիայի «ահաբեկիչների դեմ» կռվում են նաև Թուրքիայում ապրող քուրդ «գյուղական պահապանները»: Միևնույն ժամանակ, այսպիսով Թուրքիայի իշխանությունները կրկին բաժանարար գծեր են դնում քրդական տարբեր ուժերի միջև՝ Թուրքիայի և Սիրիայի քրդերին հանելով միմյանց դեմ:

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK) նոր ռազմավարություն է մշակել: Այդ մասին նշված է Ժանդարմերիայի ու Անվտանգության ծառայության պատրաստած համատեղ զեկույցում, որն ուղարկվել է վարչապետական ապարատին, ներքին գործերի նախարարությանը, Ազգային հետախուզական կազմակերպությանը (MIT) ու Գլխավոր շտաբին:

Զեկույցում նշված է, որ PKK-ի նոր նպատակն իր զենքը գյուղական պահապաններին (PKK-ի դեմ պայքարում ներգրավված վարձկաններ) թողնելն է: Դրանով իսկ գյուղական պահապանները կներկայացնեն սպառնալիք, ինչը մասնավորապես վերաբերում է Շըրնաքին, Դիարբեքիրին, Վանին, Բինգյոլին ու Քասրիքին:

Բացի այդ, PKK-ը զենքը թողած գյուղական պահապաններից գանձելու է 20.000-40.000 լիրա տուրք (1 դոլարը հավասար է 1.98 լիրա): Զեկույցում անդրադարձ է կատարվել վերջին շրջանում PKK-ի համար գերեզմանոցների կառուցմանը, ինչի համար միայն օգոստոսին հավաքվել է 20.000 լիրա:

Նշենք նաև, որ «գյուղական պահապաններն» էլ իրենց հերթին անհանգստություն էին հայտնել թուրքական իշխանությունների և PKK-ի հնարավոր հաշտեցման համար։ Նրանք գտնում են, որ թուրքական իշխանությունները իրենց թշնամացրել են PKK-ի գրոհայինների հետ, և հնարավոր հաշտեցումը կարող է վրեժխնդրությունների առիթ տալ։

Այսպիսով՝ «գյուղական պահապանների» ինստիտուտը թուրքական իշխանությունները ստեղծեցին ի պատասխան  PKK-ի կողմից զենքի դիմելուն։ Թուրքական իշխանությունները քրդական անջատողականների դեմ օգտագործեցին դարերով փորձված տեխնոլոգիան՝ «բաժանիր, որ տիրես»։

Նախորդ գրագումը <!--:hy-->Հունաստանի և Իսրայելի ռազմական համագործակցությունն անհանգստացնում է Թուրքիային․ Ermenihaber<!--:-->
Հաջորդ գրառումը <!--:hy-->«Տեղեկատվական փոթորկի» ազդեցությունը (Մաս 1)<!--:-->

«Կայծ» լրատվական


This will close in 7 seconds