Արմենական Կուսակցություն - Մեր Մասին

Արա Լեռնիկի Պողոսյան

Արա Լեռնիկի Պողոսյանը ծնվել է 23. 10. 1990 թ., ՀՀ , Գեղարքունիքի մարզի ք. Սեւան քաղաքում: Սովորել է Սեւանի թիվ 3 միջնակարգ դպրոցը, 2008թ. ընդունվել է Մովսես Խորենացու անվան Համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 2008 թ. զորակոչվել է ՀՀ ԶՈՒ և 2010 թ. զորացրվել պահեստազոր: 2012 թ. ավարտել է Մխիթար Գոշ «Հայ-ռուսական» միջազգային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 2013 թ. ընդունվել է ՀՀ Ոստիկանության զորքեր, և զորացրվել 2014 թվականին` սեփական դիմումի համաձայն: 2015 թ. ընդունվել է ՀՀ ՈՍ ՊՊԳՎ և ծառայությունից ազատվել իր դիմումի համաձայն` կրթությունը շարունակելու նպատակով: 2015 թ. ընդունվել է ՀՀ ԳԱԱ Մագիստրատուրայի Քաղաքագիտության ֆակուլտետ: 2015 թ. նախաձեռնել է « Ոչ սահմանադրական փոփոխություններին» քաղաքացիական նախաձեռնությունը` պայքարելով սահմանադրական փոփոխությունների դեմ: Նույն թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախաձեռնել է «Ազգային Ճակատ» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը, նպատակ ունենալով ստեղծել նոր հեղափոխական պլատֆորմ:            2015 թ. նոյեմբերի 25-ին ձերբակալվել է իր քաղաքական հայացքների և ակտիվ հեղափոխական գործունեության համար` ամբաստանվելով Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով:
2 տարի 10 ամիս ԱԱԾ մեկուսարանում կալանված պահվելուց հետո`2018 թ. սեպտեմբերի 17-ին, դատարանի դահլիճից ազատ է արձակվել: Այժմ զբաղվում է գրական և հասարակական-քաղաքական գործունեությամբ:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր:

Արմենական կուսակցության նախաձեռնող հանձնախմբի համակարգող

E-mail: ara@armenakan.info
Հեռ.  +37477003150
+37499211560

Գեւորգ Պետրոսի Ջնդոյան

    Գեւորգ Պետրոսի Ջնդոյանը ծնվել է 1989 թվականի հոկտեմբերի 20–ին Շիրակի մարզի Փանիկ գյուղում: 1996-2006 թթ.. ընդունվել և ավարտել է Փանիկի միջնակարգ դպրոցը, իսկ 2007-2011 թթ.. ընդունվել և ավարտել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետի լրագրության բաժինը: 2011-2013 թթ.. մեկնել է Իտալիա, Վենետիկի Մխիթարյան միաբանությունում` սբ. Ղազար կղզում, իտալերեն սովորելու, եւ կուսակրոն հոգեւորական դառնալու նպատակով: Ընդունվել է Բոլոնիայի համալսարանի աստվածաբանության բաժինը, սակայն հոգեւորականի կոչումն իրենը չհամարելով` վերադարձել է հայրենիք և զբաղվել ձեռնարկատիրությամբ: Հիմնել է սեփական բիզնեսները` սնկի արտադրամաս և գեղեցկության սրահներ: Այս նույն ժամանակահատվածում զբաղվել է հասարակական գործունեությամբ: Եղել է Փանիկի սբ. Աստվածածին եկեղեցու ծխական խորհրդի քարտուղար և պատանեկան միության պատասխանատու: Դեռ ուսանողական տարիներին հիմնադրել և խմբագրել է «Փանիկ» ամսաթերթը` շուրջ յոթ տարի:
2015 թ. նոյեմբերի 25-ին, ի թիվս այլ անձանց, ձերբակալվել է իր քաղաքական հայացքների և ակտիվ հասարակական գործունեության համար` ամբաստանվելով Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով: Շուրջ 2 տարի 10 ամիս ԱԱԾ մեկուսարանում կալանված պահվելուց հետո` թավշյա հեղափոխության հաղթանակից հետո, դատարանի դահլիճից ազատ է արձակվել: Այժմ զբաղվում է ստեղծագործական և հասարակական-քաղաքական գործունեությամբ:

Արմենական կուսակցության նախաձեռնող հանձնախմբի անդամ

E-mail: khastureci@armenakan.info
Հեռ.    +37494011021
+37495015605