Արմենական Կուսակցություն - Հռչակագիր

Արմենական կուսակցութեան վերածնութեան Հռչակագիր

ԱՐՄԵՆԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ՎԵՐԱԾՆՈՒԹԵԱՆ

ՀՌՉԱԿԱԳԻՐ

Արմենական կուսակցության վերածնունդի համար ձևավորված նախաձեռնող խումբը,  համախորհուրդ
Արմենական  կուսակցության վերածնունդին հարող հայորդիների հետ՝

֍ Ընդունելով 1885 թվականին հիմնադրված Արմենական կուսակցության գաղափարները,

֍ Արմենական կուսակցության հիմնադիր հայրերի պատգամները,

֍ Գաղափարական, աշխարհայացքային ընդհանրությունը և նույնությունը արմենականության  հետ,

֍ Հավատալով արմենականության ամոքիչ ուժին և հետևելով ժամանակի պահանջին, մասնավորապես՝
Ազգի և Պետության առաջ ծառացած արդի մարտահրավերներին դիմակայելու բնական անհրաժեշտությամբ,

֍ Հենվելով Արմենական կուսակցության 1894 թվականին խմբագրված Ծրագրի վրա,

֍ Մշակելով Արմենական կուսակցության ժամանակակից Ծրագրային հայեցակետերը

ՀՌՉԱԿՈՒՄ Է

֍ Արմենական կուսակցության և Արմենականության վերածնունդը, այդ ուղղությամբ կատարելով գործուն քայլեր,

֍ Տեր է կանգնում  Արմենական կուսակցության ավանդած ժառանգությանը՝ կտակին, իբրև նպատակ ունենալով՝

֍ Ամուր Ընտանիք,
֍ Միասնական Ազգ,
֍ Միացյալ Հայրենիք,

֍ Հզոր և Միացյալ Հայաստանի վերակերտման նպատակադրումը,

֍ Ազգային արժեքների պահպանությունը և պաշտպանությունը,

֍ Ներազգային համերաշխության անհրաժեշտությունը,

֍ Համայն հայության ստեղծագործ ուժն Հայրենիքում կենտրոնացնելու նպատակը,

֍ Հայկականության՝ մասնավորապես Հայոց Լեզվի տարածման անհրաժեշտությունը համայն հայության շրջանում,

Այսպիսով՝ տարիների նիրհից հետո վերածնվում է
ԱՐՄԵՆԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Ուստի՝ կոչով դիմում ենք ազգային մտածողությունը արժևորող և արմենական ուղղությունը դավանող աշխարհասՓյուռ հայորդիներին՝ տե՛ր կանգնել մեր պապերի թողած ժառանգությանը

ՄԻԱՎՈՐՎԵԼ ԵՎ ԴԱՌՆԱԼ ՄԱՍՆԻԿՆ ԱՐՄԵՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ:

ՄԻՈՒԹԻՒՆ Ի ՀԶՕՐՈՒԹԻՒՆ

Երեւան,  12 Ապրիլի 2019 թ.