Թուրքիան ձգտում է միջուկային զինանոցի․ քաղաքագետ Արա Պողոսյան

Hayk Armenyan
169

Քաղաքագետ Արա Պողոսյանն իր  էջում գրել է կարճ վերլուծություն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի վերջին գործունեության մասին․
   Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդիպել է Թուրքիայում սովորող աֆրիկացի ուսանողների հետ։ Եթե ուշադիր հետևեք Էրդողանի վարքագծին, ապա կնկատեք, որ Էրդողանը այլևս իրեն զգում է ո՛չ միայն որպես տարածաշրջանային տերության, այլև գլոբալ տերության առաջնորդի դերում։
     Հանդիպման ընթացքում Էրդողանը խոսել է հաջող տնտեսական ազատագրական պատերազմի մասին, և ամենակարևորը՝ իր ցանկությունների, Թուրքիան որպես աֆրիկացի ուսանողների համար երկրորդ հայրենիքի ընկալման և ուսանողների՝ իրենց հայրենիքներում Թուրքիայի ներկայացուցիչները լինելու մասին։
     Համաձայնեք, սա թուրքական նոր սահմանանիշը չէ, սակայն այն նորովի է սկսում ներկայանալ աշխարհին, Էրդողանը փորձում է միաժամանակ կիրառել թե՛ “փափուկ ուժի” քաղաքականություն և թե՛ “կոպիտ ուժի” քաղաքականություն։
      Էրդողանը իրեն սկսել է ավելի ու ավելի վստահ զգալ գլոբալ լիդերի հավակնորդի դերում, որին այս պահին բացակայում է “թուրանական բանակը”, որի ձևավորման ուղղությամբ հսկայական աշխատանք է տարվում։ Ընդ որում նկատենք, որ պատահական չէ այն, որ Էրդողանը այնքան ջերմագին է վերաբերվում հենց Պակիստանին։ Չնայած այն հանգամանքին, որ պակիստանցիները կապ չունեն թյուրքականության հետ, բայց այստեղ կա շատ կարևոր հանգամանք՝ Պակիստանը ունի միջուկային զենք։ Համաթուրանական բանակի ստեղծման դեպքում, որի կենտրոնական խաղացողներից մեկը պետք է լինի հենց Պակիստանը, Թուրքիան հնարավորություն կունենա մասնակցել նաև Պակիստանի միջուկային զինանոցի կառավարմանը։ Ահա՛ թե ինչ է անում Էրդողանը։ Ընդ որում մի քանի տարի առաջ Էրդողանը արդեն հայտարարել էր, որ արդար չէ այն, որ տարածաշրջանում այլ երկրներ՝ մասնավորապես Իսրայելը, տիրապետեն միջուկային զինանոցի, իսկ ինքը՝ ոչ։
     Ցավոք սրտի, մենք ոչ միայն չենք հետևում այս իրադարձություններին, այլև հակազդման որևէ միջոցառում չենք ձեռնակրում, կամ չենք մասնակցում հակազդման մեխանիզմների ձևավորմանը։ Հստակ նկատենք՝ Պակիստանի և Թուրքիայի մերձեցման դեպքում (միութենական որևէ ձևաչափով) կարճ ժամանակ անց Թուրքիան կտիրապետի միջուկային զինանոցի, ինչը այլևս կբացառի Հայաստանի և հայության ո՛չ միայն արդար պահանջատիրությունը, այլ նաև Հայաստան պետության հզորացումն առհասարակ՝ որպես տարածաշրջանային խաղացողի։
Հ․Գ․ Խելոքին մին ասա, հիմարին հազար ու մին․․․
Հաջորդիվ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին աղմկահարույց հայտարարությունների վերաբերյալ

169 Սիրելի՛ հայրենակիցներ, Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ և դրանց առթիվ մտահոգություններին հատկապես արցախահայության շրջանում՝ կուզեի մի քանի հիմնական դրույթ շեշտադրել, որոնց քանիցս անդրադարձել եմ […]

Կարդացեք նաև՝

«Կայծ» լրատվական


This will close in 7 seconds