ՌԴ-ն ոչ թե հրավիրում է բանակցությունների, այլ ուղերձին կցել է իր սեփական անվտանգության միակ երաշխիք ընկալվող Համաձայնագրի նախագիծը

Hayk Armenyan
173

 

ԱՄՆ֊ի և ՆԱՏՕ֊ի անդամ երկրներին ուղղված Ռուսաստանի Դաշնության ուղերձը ոչ թե անուղղակի, այլ ուղղակի առնչվում է Հայաստանին։ Խոսքը միայն ՆԱՏՕ֊ին որևէ կերպ անդամակցելու կամ միջին ու փոքր հեռավորության հրթիռների արգելքին չի վերաբերում, այն առնվազն վերաբերում է նաև զորավարժությունների արգելքին, ինչը վերջին շրջանում անչափ հրապուրիչ է դարձել Թուրքիայի պարագայում։ Աշխարհի քաղաքական, պետական գործիչները, քաղաքագետները, իրավագետները, լրատվության առաջատար աղբյուրներն այս օրերին կենտրոնացել են բացառապես այս ուղերձի վերլուծության, արձագանքների վրա։ Մի խոսքով, այն ուղղակի որակել են որպես վերջնագիր (ուլտիմատում)։ ՌԴ֊ն այլևս մի կողմ է դրել դիվանագիտական ոճաբանությունը, ընդ որում, ոչ թե հրավիրում է բանակցությունների, այլ ուղերձին կցել է իր սեփական անվտանգության միակ երաշխիք ընկալվող Համաձայնագրի նախագիծը՝ պահանջելով ստորագրել, վերադառնալով 1997 թ. ելակետային դիրքերը։ Հընթացս նկատենք, որ ըստ նույն մամուլում արտացոլված նյութերի՝ Չինաստանը արդեն հայտնել է Համաձայնագրի առնչությամբ իր աջակցությունը։
Այսպիսով, սա դարձել է թիվ 1 թեման, դե իսկ մենք կարող ենք և լռել, քննարկելու «հրատապ» թեմաների պակաս չունենք, բայց չենք կարող խուսափել կոնկրետ քայլերից, որոնք ակամա բացահայտելու են մեր դիրքորոշումները՝ դրանից բխող հետևանքներով հանդերձ …
Հաջորդիվ

Թուրքիան ձգտում է միջուկային զինանոցի․ քաղաքագետ Արա Պողոսյան

173 Քաղաքագետ Արա Պողոսյանն իր  էջում գրել է կարճ վերլուծություն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի վերջին գործունեության մասին․    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդիպել է Թուրքիայում սովորող աֆրիկացի ուսանողների հետ։ […]

«Կայծ» լրատվական


This will close in 7 seconds