Երկրաշարժ Վանա լճում. Ermenihaber.am

Hayk Armenyan
84

 

Ներկայիս Թուրքիայի հարավարևելյան Վան նահանգի Տուշբա (Տուշպա) շրջանում դեկտեմբերի 6-ին՝ ժամը 00։46-ի սահմաններում երկրաշարժ  է գրանցվել։

4․9 մագնիուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև հարակից Աղրըում և Բիթլիս նահանգներում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 7․62կմ խորության վրա՝ Վանա լճի տարածքում։

Թուրքիայի Բողազիչի համալսարանի Քանդիլի դիտակայանի երկրաշարժերի ուսումնասիրության ինստիտուտի գնահատմամբ երկրաշարժը եղել է 5 բալ։

Ինչպես տեղեկացնում է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD), առայժմ երկրաշարժի պատճառով լուրջ վնասների մասին որևէ հաղորդում չի ստացվել։

 

Աղբյուր`    Ermenihaber.am
Հաջորդիվ

«Թուրանական ծրագիրն այս պահին վայելում է նաև Արևմուտքի համակրանքը՝ հանուն աշխարհի նոր վերաբաժանման»․ քաղաքագետ Արա Պողոսյան

84     Թուրքիան արագացնում է տեմպերը համաթուրանական ապագա բանակի ստեղծման։ Այսօր ավարտվել են Թուրքիայի, Ուզբեկստանի և Պակիստանի հատուկ ստորաբաժանումների զորավարժությունները։ Գրեթե բոլոր զորավարժությունները, որոնք անցկացվում են Թուրքիայի մասնակցությամբ, ունեն […]

«Կայծ» լրատվական


This will close in 7 seconds