Զեկույց․Թուրքիայում հայկական կրոնական ժառանգությունը գտնվում է սպառնալիքի տակ

Hayk Armenyan
128

 

 

ԱՄՆ-ի Կրոնական ազատությունների միջազգային հանձնաժողովը Թուրքիայի վերաբերյալ աղմկահարույց զեկույց է հրապարակել։ Թուրքիան մեղադրվել է կրոնական փոքրամասնությունների դեմ թշնամանքի միջավայրը թեժացնելու մեջ։

Ընդգծվել է, որ թուրքական կառավարությունը հանդուրժում է ատելության խոսքն ու բռնության ակտերը երկրի և՛ մուսուլման և՛ ոչ մուսուլման կրոնական փոքրամասնությունների նկատմամբ։ Նշվել է, որ հատկապես Թուրքիայի հայ համայնքին ահաբեկելու նոր ձևեր են ի հայտ եկել:

Ըստ զեկույցի՝ Թուրքիայում հայկական կրոնական ժառանգությունը գտնվում է սպառնալիքի տակ։ Շեշտվել է, որ 2013 թականից ի վեր Թուրքիայում կառավարությունը խոչընդոտել է կրոնական փոքրամասնությունների հիմնադրամների կառավարման խորհուրդների անդամների ընտրությունը։ Զեկույցում նաև անդրադարձ է կատարվել այն հանգամանքին, որ Թուրքիայում ծավալված հակահայկական գործողություններն ու բողոքներն ավելի են սրել ռազմական էսկալացիան Լեռնային Ղարաբաղում։

 

Աղբյուր`    ermenihaber.am
Հաջորդիվ

Երկրաշարժ Վանա լճում. Ermenihaber.am

128   Ներկայիս Թուրքիայի հարավարևելյան Վան նահանգի Տուշբա (Տուշպա) շրջանում դեկտեմբերի 6-ին՝ ժամը 00։46-ի սահմաններում երկրաշարժ  է գրանցվել։ 4․9 մագնիուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև հարակից Աղրըում և Բիթլիս […]

«Կայծ» լրատվական


This will close in 7 seconds