Թուրք ուժայինները Մուշում քուրդ զինյալներին պատկանող թաքստոց են հայտնաբերել

Hayk Armenyan
177

 

 

Թուրք ուժայինները դեկտեմբերի 2-4-ը օդուժի աջակցությամբ լայնածավալ ռազմական օպերացիա են իրականացրել երկրի հարավարևելյան Մուշ նահանգի Շենյայլա շրջանում։ Ռազմական գործողությունները կազմակերպողը և նախաձեռնողը Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն է:

Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ իրականացվող օպերացիայի ընթացքում թուրք ուժայինները հայտնաբերել են են մեկ թաքստոց և առգրավել զգալի չափով տարբեր տեսակի զինատեսակներ ու այլ պարագաներ։

Գործողությունն իրականացնող անձնակազմում ընդգրկված են եղել հոտուկջոկատայիններ, ժանդարմերիայի և ոստիկանության աշխատակիցներ: Օպերացիային մասնակցել է 806 ուժային:

 

Աղբյուր`    Ermenihaber.am
Հաջորդիվ

Զեկույց․Թուրքիայում հայկական կրոնական ժառանգությունը գտնվում է սպառնալիքի տակ

177     ԱՄՆ-ի Կրոնական ազատությունների միջազգային հանձնաժողովը Թուրքիայի վերաբերյալ աղմկահարույց զեկույց է հրապարակել։ Թուրքիան մեղադրվել է կրոնական փոքրամասնությունների դեմ թշնամանքի միջավայրը թեժացնելու մեջ։ Ընդգծվել է, որ թուրքական կառավարությունը հանդուրժում […]

«Կայծ» լրատվական


This will close in 7 seconds