Թեհրանը՝ Բաքվի և Երևանի հետ հարաբերությունների մասին

Hayk Armenyan
106

 

 

Թեհրանը լավ հարաբերություններ է պահպանում Բաքվի և Երևանի հետ, երկուշաբթի այս մասին ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն:

Մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարարի այցը Իրան, նա հայտարարել է.

«Քաղաքականության, տնտեսության և մշակույթի ոլորտներում երկկողմ հարցեր կքննարկվեն Հայաստանի նախարար Արարատ Միրզոյանի Իրան կատարած այցի ընթացքում: Մենք լավ հարաբերություններ ենք պահպանում և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ», – ընդգծել է խոսնակը։

Խոսելով Իրանի սահմանի մոտ, Ադրբեջանի տարածքում ահաբեկիչների ներկայության մասին, Խաթիբզադեն ասել է․ «Պատերազմի սկզբից մենք զեկույցներ ենք ստացել և այդ մասին տեղեկացրել ենք մեր ադրբեջանցի գործընկերներին: Նրանք հավաստիացրել են, որ այլ երկրների համար սպառնալիք չկա»:

Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարը, մեկնաբանելով Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին իրադարձությունները, ասել է, որ Թեհրանը վերջին ամիսներին պաշտպանել է իր սկզբունքային դիրքորոշումը:

«Մենք ի սկզբանե մեր ադրբեջանցի բարեկամներին ասացինք, որ Իրանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Բաքվուն չպետք է թույլատրել երրորդ երկրին օգտագործել իր հողերն ու սահմանները: Իրանը կարող է լավ ապահովել իր անվտանգությունը, բայց Ադրբեջանը նույնպես պետք է կատարի իր պարտավորությունները», – ասել է իրանցի դիվանագետը:

Կովկասում վերջին իրադարձությունների շուրջ Թեհրանի և Բաքվի միջև միջնորդության հարցում Ռուսաստանի դերի մասին հարցին ի պատասխան Խաթիբզադեն ասել է, որ Բաքվի և այլ հարևանների հետ Իրանի հարաբերությունները միջնորդի կարիք չունեն:

Աղբյուրը՝   Իրավաբան.net
Հաջորդիվ

Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը․ Անն Իդալգո

106     Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարել է, որ Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Իդալգոն «Թվիթեր»-ի իր էջում տեղադրել է ֆրանսիացի հայտնի փիլիսոփա, գրող Բեռնար-Անրի Լևիի՝ «Le […]

«Կայծ» լրատվական


This will close in 7 seconds