Հայազգի գիտնականը Նոբելյան մրցանակ է ստացել

Hayk Armenyan
97

 

 

2021 թվականի Ֆիզիոլոգիայի կամ բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակը հայազգի գիտնականը կիսել է Դեյվիդ Ջուլիուսի հետ՝ «ջերմաստիճանի եւ հպման ռեցեպտորների հայտնաբերման համար»:

 

Մոլեկուլային կենսաբան եւ նյարդաբան Արտեմ Փաթափությանը ծնվել է Լիբանանում։

Մինչեւ 1986 թվականին ԱՄՆ տեղափոխվելը՝ նա սովորել է Բեյրութի ամերիկյան համալսարանում։ 1990 թվականին ստացել է բակալավրի կոչում բջիջների եւ զարգացման կենսաբանության բնագավառում (Կալիֆոռնիայի համալսարան), իսկ 1996թ․-ին` կենսաբանության Ph.D. (Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտ):

 

2014թ. -ից Հովարդ Հյուզի բժշկական ինստիտուտի (HHMI) հետազոտող է։

 

Արտեմ Փաթափությանը Ամերիկայի գիտությունների ազգային ակադեմիայի անդամ է։

 

Աղբյուրը՝ mediamax.am

Հաջորդիվ

Թեհրանը՝ Բաքվի և Երևանի հետ հարաբերությունների մասին

97     Թեհրանը լավ հարաբերություններ է պահպանում Բաքվի և Երևանի հետ, երկուշաբթի այս մասին ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն: Մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարարի այցը Իրան, նա հայտարարել է. […]

«Կայծ» լրատվական


This will close in 7 seconds