Լարված իրավիճակ՝ Լարսի անցակետում. 2 շաբաթից ավելի է, Հայաստանի քաղաքացիների բեռնատարները, որոնք բարձված են գյուղմթերքներով, չեն կարողանում անցնել Լարսի հատվածը. ո՞վ է փոխհատուցելու մարդկանց միլիոնների վնասը.

Hayk Armenyan
106

 

SHAMSHYAN.com-ը գրում է․

Արդեն մի քանի օր է, SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստանում Վրաստանի Հանրապետության Լարսի անցակետում գտնվող մեծ թվով Հայաստանի քաղաքացիներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ 15 օր է, բեռնատարները, որոնք բարձված են գյումթերքներով, չեն կարողանում տեղաշարժվեն, անցնեն Լարսի հատվածը։  SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նրանք ասում էին. «2 շաբաթից ավելի է, հայտնվել ենք անելանելի վիճակում։

 

Գյուղմթերքներն ամբողջ բարձված են բեռնատարներում ու հիմա այդ ամբողջ ապրանքը դառնում է ոչ պիտանի։ Հայաստանի կառավարությունից, ճիշտն ասած, էլ հույս էլ չունենք։ Արտաքին գործերի նախարարությունն ու Վրաստանում Հայաստանի դեսպանատունը ասես ջայլամի քաղաքականություն վարեն։

 

Գոնե հրապարակումը մի օգուտ տա և իրենց կաբինետներում նստած այս չինովնիկները հետևություններ անեն և մեր հարցը լուծեն։ 100-ից ավելի բեռնատարներ կան։ Եթե  գյուղատնտեսական ապրանքները փչանան, ո՞վ է փոխհատուցելու։ Իհարկե, այդ պաշտոնյաները իրենց ձեռքերը լվալու են, քաշվեն մի կողմ, ու էլի խեղճ գուղացին է դառը դատեու, դատարկ նստելու»։

 

Աղբյուրը՝ © shamshyan.com

Հաջորդիվ

Հայազգի գիտնականը Նոբելյան մրցանակ է ստացել

106     2021 թվականի Ֆիզիոլոգիայի կամ բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակը հայազգի գիտնականը կիսել է Դեյվիդ Ջուլիուսի հետ՝ «ջերմաստիճանի եւ հպման ռեցեպտորների հայտնաբերման համար»:   Մոլեկուլային կենսաբան եւ նյարդաբան Արտեմ […]

«Կայծ» լրատվական


This will close in 7 seconds