Ղրղզստանի նախկին նախագահին տեղափոխել են Բիշքեք ու հարցաքննում են

Hayk Armenyan
176

Ասկար Ակաևին անմիջապես օդանավակայանից տարել են Ազգային անվտանգության պետական կոմիտե։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Ղրղզստանի նախկին նախագահ Ասկար Ակաևին տեղափոխել են Բիշքեկ, քննչական գործողություններ են իրականացվում։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղրղզստանը։

Ավելի վաղ իշխանություններն Ակաևին մեղադրել էին «Կումտոր» հանքի վերաբերյալ դավաճանական համաձայնագիր ստորագրելու համար։

Նախկին բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ մեկտեղ նախկին նախագահը քրեական պատասխանատվության է կանչվել 1992 թ․-ին «Կումտոր» նախագծի վերաբերյալ գլխավոր համաձայնագրի կնքման, 1994 թ․-ին դրանում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև 2003 թվականին «Կամեկո» ընկերության հետ գլխավոր համաձայնագրի վերակազմավորման համար:

Հաղորդվում էր, որ նրա նկատմամբ պաշտոնապես հետախուզում է հայտարարված։

2005 թ․-ի մարտին տեղի ունեցած հեղափոխությունից հետո Ասկար Ակաևն ապրում ու աշխատում էր Մոսկվայում և ոչ մի անգամ հայրենիք չէր մեկնել։

Ավելին՝ armeniasputnik.am

Հաջորդիվ

Բաքուն և Անկարան քննարկում են համատեղ թյուրքական բանակ ստեղծելու գաղափարը

176 Խոսվել է նաև համատեղ զորավարժությունների մասին, որոնք անցկացվում են երկու երկրների պայմանավորվածությունների շրջանակներում: ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Թուրքիան և Ադրբեջանը բանակցություններ են վարում «թյուրքական» համատեղ բանակի ստեղծման շուրջ։ Տեղեկությունը […]

«Կայծ» լրատվական


This will close in 7 seconds