Թուրքիայում անտառային հրդեհները աննախադեպ չափերի են հասել. 23 նահանգում 63 հրդեհի օջախ (ֆոտո)

Hayk Armenyan
435

 

Վերջին երկու օրվա ընթացքում անտառային հրդեհներ են բռնկվել Թուրքիայի 23 տարբեր նահանգներում:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 3 հրշեջ ինքնաթիռ, 9 ԱԹՍ, 38 հրշեջ ուղղաթիռ, 620 հրշեջ մեքենա, բազմաթիվ ջուր տեղափոխող մեքենաներ ու տանկերներ, տրակտորներ, ջրցան մեքենաներ և այլն: Ավելի քան 4 հազար հրշեջներին միացել են նաև բազմաթիվ բնակիչեր ու բանակային որոշ ստորաբաժանումներ:

Ընդհանուր առմամբ հրդեհի 63 օջախները առավել մեծ վնաս հասցրել են Էգեյան ու Միջերկրական ծովերի առափնյա հանգստավայրային գոտիներին: Այս պահին 42 հրդեհ հաջողվել է մեկուսացնել, ևս 21 հրդեհի օջախներ շարունակվում են տարածվել Ադանա (6 օջախ), Օսմանիյե (2 օջախ), Անթալիա (4 օջախ), Մերսին (4 օջախ)  Մուղլա (3 օջախ) , Կայսերի (1 օջախ), Մանիսա (1 օջախ):

Այս պահի տվյալներով հրդեհի հետևանքով մահացել է Թուրքիայի 4 քաղաքացի, 58-ն էլ տարբեր վնասվածքներով ու այրվածքնրով հոսպիտալացված են: Բազմաթիվ բնակավայրերից հարյուրավոր բնակիչներ տարհանվել են: Հրդեհներին մոտ գտնվող հյուրանոցներից ավելի անվտանգ վայրեր են տեղափոխվել մի քանի հազար տեղացի ու օտարերկրացի զբոսաշրջիկ: Հրդեհների պատճառած նյութական վնասների մասին ամբողջական տեղեկություն դեռ չի հաղորդվում:

 

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Հաջորդիվ

Այլևս Ադրբեջան գոյություն չունի, գոյություն ունի Թուրքիա-1 և Թուրքիա-2. Տիրան Լոքմագյոզյան

435 Քաղաքագետները վերլուծում են Ադրբեջանի մասին Էրդողանի խոսքերը։ Արդյո՞ք տարածաշրջանային նոր վերաբաժանման առաջ ենք կանգնելու, թե՞ Լիբիայի ու Սիրիայի նման Էրդողանը կբավարարվի Ադրբեջանում ռազմաբազա հիմնելով ու այդկերպ ևս մեկ կողմից […]

«Կայծ» լրատվական


This will close in 7 seconds