Ճեպրաիլի Արծիւ կապիտան Արման Պօղոսեան․ Ակօս

Hayk Armenyan
403

 

ՀԵՂԻՆԱԿ՝ ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

 

Գրե­ցի Ար­­մա­­­նի անու­­նը եւ ար­­ժա­­­նապա­­տուու­­թիւնս իր տեղն ըն­­կաւ, իս­­կա­­­կան կեան­­քի շունչ փչեց իմ մէջ եւ ես հաս­­կա­­­ցայ, որ մենք այս ծնկած վի­­ճակից, որ յայտնո­­ւեցինք շնոր­­հիւ ջախ­­ջա­­­խիչ պար­­տութեան, կա­­րող ենք ուղղել մեր մէջ­­քը միայն շնոր­­հիւ երկնքում սա­­ւառ­­նող ար­­ծիւնե­­րի, որոն­­ցից մէ­­կը Ար­­մանն է։

Ար­­ման Պօ­­ղոսեանը ծնո­­ւել է 1992 թ. Յու­­նո­­­ւարի 9-ին ք. Սե­­ւանում։ Վազ­­գէն Սարգսեանի անո­­ւան Ռազ­­մա­­­կան ինստի­­տու­­տի շրջա­­նաւարտ էր, մաս­­նա­­­գիտու­­թեամբ՝ հրե­­տանա­­ւոր։

2016 թո­­ւակա­­նի քա­­ռօրեայ ապ­­րի­­­լեան պա­­տերազ­­մին մաս­­նակցեց, հրե­­տանա­­յին հուժկու հա­­րուած­­նե­­­րով լռեց­­նե­­­լով հա­­կառա­­կոր­­դի կրա­­կային կէ­­տերը։

2017-ին Ար­­ման Պօ­­ղոսեանը նշա­­նակո­­ւեց ԱՄ120մմ ԱԴ հրամ.-մարտկո­­ցի աւագ սպայ։

2018 -ին նշա­­նակո­­ւեց Դ-1 հրե­­տանա­­յին դի­­վիզիոնի 1-ին մարտկո­­ցի հրա­­մանա­­տար։ 2019-ին նրան շնոր­­հո­­­ւեց հեր­­թա­­­կան զի­­նուո­­րական կո­­չու­­մը՝ կա­­պիտան։

2020 թո­­ւակա­­նի Սեպ­­տեմբե­­րի 19-ին կա­­պիտան Ար­­ման Պօ­­ղոսեանը գտնւում էր ար­­ձա­­­կուրդում։ Սա­­կայն Սեպ­­տեմբե­­րի 25-ին վե­­րադար­­ձաւ Ար­­ցախ։ Ս եպ­­տեմբե­­րի 27-ին՝ առա­­ւօտեան 07։15-ին ի պա­­տաս­­խան թշնա­­մու սան­­ձա­­­զեր­­ծած լայ­­նա­­­ծաւալ մար­­տա­­­կան գոր­­ծո­­­ղու­­թիւննե­­րին կա­­պիտան Ար­­ման Պօ­ղոսեանի մարտկո­­ցը սկսեց թշնա­­մուն լռեց­­նե­­­լու գործողութիւն։

Ըստ մար­­տա­­­կան գոր­­ծո­­­ղու­­թիւննե­­րի մաս­­նա­­­կից այլ հրա­­մանա­­տար­­նե­­­րի Ար­­ման Պօ­­ղոսեանի հրե­­տանա­­յին մարտկոցն ամե­­նաար­­դիւնա­­ւէտ կրակ վա­­րող ստո­­րաբա­­ժանումն էր, ին­­չի պատ­­ճա­­­ռով այն թի­­րախա­­ւորո­­ւեց հա­­կառա­­կոր­­դի կող­­մից։ Ար­­ման Պօ­­ղոսեանը՝ հաս­­կա­­­նալով, որ թի­­րախում ինքն է, իրեն են­­թա­­­կայ զօր­­քին հրա­­մայեց թաք­­նո­­­ւել թաքստո­­ցում։ Ժա­­մը 14։15-ի հա­­տուա­­ծում Հրե­­տանա­­յին մարտկո­­ցի հրա­­մանա­­տար, կա­­պիտան Ար­­ման Լեռ­­նի­­­կի Պօ­­ղոսեանը զո­­հուեց։

Ար­­մանն ամուսնա­­ցած էր, ու­­նի եր­­կու ման­­կա­­­հասակ որ­­դի. մէ­­կը երեք ու կէս տա­­րեկան, միւ­­սը՝ 8 ամ­­սե­­­կան։

Դեկ­­տեմբե­­րի 31-ին Եռաբ­­լուրում մենք նրա եղ­­բօր եւ ըն­­կերնե­­րի հետ ծա­­ղիկ­­ներ էինք տե­­ղադ­­րում նրա գե­­րեզ­­մա­­­նին։ Չէինք կա­­րող զսպել ար­­ցունքնե­­րը, միայն եղ­­բայրը՝ Արա Պօ­­ղոսեանը չէր ար­­տասւում։ Պա­­տերազ­­մի երկրորդ օրը՝ Սեպ­­տեմբե­­րի 28-ին նա էլ մեկ­­նեց կռո­­ւի դաշտ՝ իր բա­­ժին կռի­­ւը տա­­լու, եւ ճա­­նապար­­հին իմա­­ցաւ եղ­­բօր մա­­սին. «Շուրջ 40 օր ամ­­բողջ երկրով ու Ար­­ցա­­­խով եղ­­բօրս դին էի փնտռում… Այն, ինչ տե­­սել եմ դիահեր­­ձա­­­րան­­նե­­­րում, Գո­­րիսի դիահեր­­ձա­­­րանի մօտ կանգնած Spayka ֆու­­ռե­­­րի մէջ, այն, ինչ տե­­սել եմ Ար­­ցա­­­խում, մին­­չեւ հի­­մա, երազ­­նե­­­րումս տղեր­­քի մաս­­նա­­­տուած մար­­միններն են, կի­­սուած գլուխնե­­րը, ու­­ռած դէմ­­քե­­­րը… Սրա հետ ես չեմ կա­­րող ապ­­րել, եթէ մե­­ղաւոր­­նե­­­րը չկանգնեն պա­­տաս­­խա­­­նատո­­ւու­­թեան եւ ար­­դար հա­­տուցման առաջ…»։ Այսքա­­նից յե­­տոյ Արա­­յի մօտ ար­­դէն ոչ մի ար­­ցունք չէր մնա­­ցել։ Իմ խոր­­հին երախ­­տա­­­գիտու­­թիւնս Արա Պօ­­ղոսեանին, որ նրա շնոր­­հիւ մեզ հա­­սու եղան կա­­պիտան Ար­­ման Պօ­­ղոսեանի նո­­թատետ­­րի գրա­­ռումնե­­րը, եւ մեր առ­­ջեւ յայտնո­­ւեց ար­­ժա­­­նապա­­տիւ զի­­նուո­­րը, պա­­տաս­­խա­­­նատու հո­­գատար հրա­­մանա­­տարը, որն իր օրի­­նակով էր առաջ­­նորդում, իր զո­­հողու­­թիւննե­­րով պատսպա­­րում եւ վեր­­ջա­­­պէս սե­­փական կեան­­քով պաշտպա­­նում։ Գրա­­ռումնե­­րի մէջ տեղ են գտել զի­­նուո­­րին բնո­­րոշ ապ­­րած վա­­խերն ու վա­­խերի յաղ­­թա­­­հարու­­մը, դի­­մաց­­կունութ­­եան պատ­­ճառներն ու հո­­ղի ար­­ժէ­­­քը, որի հա­­մար բարձրա­­գոյն գի­­նը կեանքն է։

Ահա օրագ­­րից ըն­­դա­­­մէնը մի հա­­տուած, որ գրո­­ւել է 2016-ի քա­­ռօրեայ պա­­տերազ­­մի օրե­­րին.

«Վեր­­ջա­­­պէս խա­­ւարն իր տի­­րապե­­տու­­թիւնը հաս­­տա­­­տեց, եւ մեր ու մեր թշնա­­մինե­­րի մի­­ջեւ շուրջօ­­րեայ հրա­­նօթ­­նե­­­րի փո­­խադարձ տե­­ղատա­­րափը կար­­ծես սկսեց մա­­րել՝ առա­­ւօտեան շա­­րու­­նա­­­կուե­­լու վստահ որոշ­­մամբ։

3-օրեայ ան­­քուն կռի­­ւը հիւ­­ծել է ամէն­­քիս, դժո­­ւար է ան­­գամ քայ­­լե­­­լը, բայց ես զի­­նուոր չեմ, ես պար­­տա­­­ւոր եմ միշտ լի­­նել օրի­­նակ, թաքցնել սե­­փական թու­­լութիւններս, որ­­պէսզի իմ զի­­նուորն էլ իր մէջ սպա­­նի վա­­խը։

-Վա­­խը։

-Այդ գրո­­ղի տա­­րած վա­­խը քեզ ար­­դէն մի քա­­նի ան­­գամ սպա­­նում է, մին­­չեւ հրթի­­ռը կամ թշնա­­մու գնդա­­կը կը համ­­բուրի քեզ։ Հա՛, հա՛, կը համ­­բուրի, կը համ­­բուրի նախ խի­­զախ­­նե­­­րին, իսկ յե­­տոյ՝ վախ­­կոտնե­­րին։ Գնդա­­կը, այդ գրո­­ղի տա­­րած գնդա­­կը նման է լիրբ կնոջ՝ միշտ համ­­բուրում է լա­­ւագոյննե­­րին, իսկ յե­­տոյ՝ երբ դառ­­նում է ան­­պի­­­տան, փնտռում է ան­­պէտքնե­­րին…

Հա­­մեմա­­տաբար հանգստու­­թեան պայ­­մաննե­­րում, որո­­շում եմ գէթ մի քա­­նի վայրկեան գլուխս դնել բար­­ձին…Բա՜րձ…ի՜նչ բարձ, ժայ­­ռի ծեր­­պին…

-Հո­­ղը, այս ծանր հո­­տով ու փխրուն հո­­ղը… Հէ՜յ, քա­­նի՜ քա­­նի ան­­գին արիւն է լո­­ւացել այս հո­­ղը, սրբել, սրբաց­­րել, ու դեռ քա­­նի՜ քա­­նի ան­­գին արիւն է հո­­սելու այս հո­­ղի մի­­ջով, դէ­­պի խոր­­քե­­­րը Երկրի…Գու­­ցէ վաղն իմ սե­­փական արիւնն էլ…

-Հո­­ղը, հո­­ղի բոյրն առ­­նե­­­լով կար­­ծես բաց­­ւում են իմ առաջ երկրի դռնե­­րը, ամոք­­ւում են վէր­­քերս, նեար­­դերս, նա­­հան­­ջում է քունս, որ քրո­­նիկ անքնու­­թիւնից դար­­ձել էր գեր­­յոգնա­­ծու­­թեան հա­­մախ­­տա­­­նիշ։

-Դիր­­քերս, դիր­­քեր, որ երկրի սրտից այսքան հե­­ռու, բայց հէնց այս դիր­­քում է զար­­կում սիր­­տը երկրիս…հէնց այս դիր­­քում է ապա­­գան ժո­­ղովրդիս…

Առա­­ւօտը սկսւում է մշու­­շի մէջ՝ ինչքան թանձր է մշու­­շը, նոյնքան մեծ են սար­­սափնե­­րը։

Դա բնա­­կան է՝ մար­­դը աւե­­լի շատ սար­­սա­­­փում է ան­­յայտու­­թիւնից. ահա՝ մենք էլ չգի­­տենք, թէ ինչ է սպաս­­ւում մեզ մշու­­շի մէջ։ Չնա­­յած բնա­­կան սար­­սա­­­փին, հրա­­մանա­­տարն իրա­­ւունք չու­­նի վա­­խի չնչին նշոյլ իսկ թոյլ տա­­լու։ Հո­­գուդ մէջ գու­­ցէ սար­­սա­­­փես՝ բնա­­կան է, մարդ ես, եւ ո՛չ ան­­շունչ ու ան­­հո­­­գի առար­­կայ, սա­­կայն քո զի­­նուո­­րը պէտք է քո մէջ տես­­նի իր ապա­­ւէնը, իր յե­­նարա­­նը, իր փրկչին, ինչպէս փոք­­րիկ երա­­խան է վա­­խի պա­­հին դէ­­պի իր ծնո­­ղը վա­­զում։

Լռու­­թիւնն աւե­­լի է մե­­ծաց­­նում սար­­սա­­­փը։ Այդ անո­­րոշ սար­­սա­­­փը տե­­ւում է մին­­չեւ առա­­ջին կրա­­կոց­­ներն ու մար­­տի սկիզ­­բը։ Մարտն սկսո­­ւելուն պէս մո­­ռանում ես աշ­­խարհում ամէն ինչ եւ ադ­­րե­­­նալի­­նը սկսում է պտտո­­ւել մարմնիդ ամէն բջի­­ջով։ Էլ չկայ ո՛չ վախ, ո՛չ ցուրտ, ո՛չ սով…

Այս ամէ­­նի մէջ միակ միտքս զի­­նուոր­­ներս են, այն ազ­­նիւ հո­­գինե­­րը, որ ամէն ինչ թո­­ղած լցո­­ւած են հայ­­րե­­­նասի­­րու­­թեան ամե­­նամա­­քուր զգա­­ցումնե­­րով։ Ժա­­մանակն ու գրո­­ղի տա­­րած շա­­հը դեռ չի՛ հասցրել լա­­փել այս ազ­­նիւ հո­­գինե­­րի սրտում բոյն դրած պարզ ու ջինջ հայ­­րե­­­նասի­­րու­­թիւնը։ Հրա­­մանա­­տարը պար­­տա­­­ւոր է հաս­­կա­­­նալ նրանց ար­­ժէ­­­քը եւ պաշտպա­­նել այս ազ­­նիւ հո­­գինե­­րի կեան­­քը, թէ­­կուզ սե­­փական կեան­­քի գնով, որով­­հե­­­տեւ սրանք են Հայ­­րե­­­նիքի ապա­­գան ու ցե­­ղի սիր­­տը…»։

(Շա­­րու­­նա­­­կելի)

 

Աղբյուրը՝ agos.com.tr

Հաջորդիվ

Արցախում զինվոր է զոհվել

403   Հուլիսի 26-ին՝ ժամը 22:26-ի սահմաններում, հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2002թ. ծնված Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը: Այս մասին […]

«Կայծ» լրատվական


This will close in 7 seconds