Թուրքական առափնյա ոստիկանությունը կրակ է բացել կիպրական մոտորանավակի վրա․ Ermenihaber

Hayk Armenyan
386

Թուրքական նավը կրակ է բացել Կիպրոսի Հանրապետության առափնյա ոստիկանության մոտորանավակի վրա։ Այդ մասին հայտնում է կիպրական CNA լրատվամիջոցը։
Հրապարակման մեջ մասնավորապես ասվում է.
«Թուրքական նավը կրակ է բացել կիպրական առափնյա ոստիկանության մոտորանավակի վրա, որը իրականացնում էր պարեկապահակային ծառայություն Կատո Պիրգոս Տիլլիրիա կոչվող ջրային տարածքում։ Այդ հատվոծում կիպրացիները փնտրում էին անօրինական ներգաղթյալներ Թուրքիայից»։
Հունական լրատվամիջոցը տեղի ունեցածը որակում է, որպես թուրքական կողմի սանձազերծած սադրանք։
Թուրքական լրատվամիջոցները փոխանցում են, որ  AFP-ի հետ զրույցում թուրք դիվանագետներից մեկը, ով չի ցանկացել իր անունը հայտնել, հերքել է տեղեկությունն առ այն, որ թուրքական կողմն է առաջինը կրակ բացել։

Աղբյուր`    CNAtwitter sharing button
Հաջորդիվ

Պայթյունը կարող է ավելի մասշտաբային լինել, քանի որ այսօր փորձում են թաղել Արցախյան հիմնախնդիրը. Արա Պողոսյան

386 Ինչքան էլ մեզ համոզեն, որ նոյեմբերի 9-ի համաձայնությամբ Արցախի հարցն այլևս լուծված է և խնդիրներ չկան, սակայն խնդիրներ կան, և դրանք առավել վտանգավոր փուլ են թևակոխում: Այս մասին Նոյյան […]

«Կայծ» լրատվական


This will close in 7 seconds