Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության կուսակցությունները բոյկոտում են Էրդողանի այցը․ Ermenihaber

Hayk Armenyan
202

 

Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության երկու քաղաքական կուսակցություն հայտնել է, որ ներկա չի գտնվելու այն խորհրդարանական նիստին, որին մասնակցելու է  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Հիշյալ կուսակցությունները նշել են, որ ավելի ուշ կմանրամասնեն, թե ինչու են բոյկոտում Էրդողանի այցն ու վերջինիս հետ հանդիպումը:

Նշենք, որ Էրդողանը հուլիսի 20-ին «Խաղաղության և ազատության տոնի» կապակցությամբ Թուրքիայի աջակողմյան «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելիի հետ մեկնելու է Կիպրոս: Նրանք այցելելու են նաև Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության խորհրդարան:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Հաջորդիվ

Թուրքական առափնյա ոստիկանությունը կրակ է բացել կիպրական մոտորանավակի վրա․ Ermenihaber

202 Թուրքական նավը կրակ է բացել Կիպրոսի Հանրապետության առափնյա ոստիկանության մոտորանավակի վրա։ Այդ մասին հայտնում է կիպրական CNA լրատվամիջոցը։ Հրապարակման մեջ մասնավորապես ասվում է. «Թուրքական նավը կրակ է բացել կիպրական […]

«Կայծ» լրատվական


This will close in 7 seconds