Թուրք փորձագետ. Թուրքիան ՆԱՏՕ-ի ձեռքում գործիք է ծառայում. Ermenihaber

Hayk Armenyan
25

Մոսկվայի՝ Անվտանգության հարցերով միջազգային 9-րդ կոնֆերանսին անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաև քննարկվել Թուրքիային առնչվող հարցեր:

Կոնֆերասնին առցանց միացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ:

Կոնֆերանսին մասնակցած Ռուսաստանի հարցերով թուրք փորձագետ Քերիմ Հասը Twitter-ում գրել է, թե ելույթում ինչ դիտարկումներ է  արել Թուրքիայի վերաբերյալ:

Հասը նշել է, որ այս տարվա կոնֆերանսին Թուրքիայից բարձրաստիճան պաշտոնյաների չեն հրավիրել:

Նա, անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարարի ելույթի՝ Աֆղանստանի հարցին վերաբերող հաստվածին, նշել է, որ ռուսները Աֆղանստանի ծրագրում ցանկանում են նաև ներառել Իրանին: Նա նշել է, որ հարց է առաջանում, թե ռուսների համար Թուրքիան կայունություն հաստատող, թե խարխլող երկիր է:

Հասն, այնուհետև խոսելով ՆԱՏՕ-ում Թուրքիայի դերի մասին, համոզմունք է հայտնել, որ ՆԱՏՕ-ն իր մշակած ռազմավարությամբ ցանկացել է հետխորհրդային երկրներում ընդլայնել Թուրքիայի ռազմական ներկայությունը:

«Մենք դա տեսնում ենք Ուկրաինայում, Ադրբեջանում, Վրաստանում և նաև Ղըրղըզստանում»,-նկատել է նա:

Նրա խոսքով՝ Թուրքիան ինչ-որ իմաստով ՆԱՏՕ-ի «հիբրիդային պատերազմի» մեթոդ  է, որում ՆԱՏՕ-ն այդ երկրին որպես «լինգ» (գործիք) է օգտագործում:

«Իրական խնդիրն այն է, որ Թուրքիան իրեն չափազանց շատ դեր է վերապահում»,-գրել է Հասը:

 

 

Աղբյուր`    ahval.com.tr
Հաջորդիվ

Գերմանիայի արևմուտքում հայտարարվել է ռազմական աղետի ռեժիմ

25 Գերմանիայի պաշտպանության նախարարությունը ջրհեղեղի հետ կապված ռազմական աղետի ռեժիմ է հայտարարել երկրի արևմուտքում, որոշումը կայացրել է պաշտպանության նախարար Աննեգրետ Կրամպ Կարենբաուերը: Այս մասին Բեռլինում կայացած ճեպազրույցում ասել է գերատեսչության […]

«Կայծ» լրատվական


This will close in 7 seconds