Նոր համաձայնագիր Թուրքիայի և Կատարի միջև․ Ermenihaber

Hayk Armenyan
60

 

Թուրքիայի և Կատարի միջև սերտ համագործակցությունը տարեցտարի ավելի է ընդլայնվում՝ ներառելով տարաբնույթ ոլորտներ:

Նախօրեին այդ երկրների միջև 5 տարի ժամկետով նոր համաձայնագիր է կնքվել, ըստ որի՝ կատարցի երիտասարդները առանց քննություն հանձնելու կարող են ընդունվել թուրքական ԲՈՒՀ-եր և կրթություն ստանալ բժշկագիտական, ստոմոտոլոգիական և դեղագիտական ֆակուլտետում:

Ռազմաբշկության ոլորտում ուսուցման և համագործակցության վերաբերյալ համաձայնագրում կա նաև մի կետ, որով նախատեսվում է Թուրքիայում հիվանդանոցների հիմնում և գործարկում:

Համաձայնագրի վավերացման վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ որոշումը հրապարակվել է թուրքական «Resmi Gazete» պաշտոնաթերթում։

 

 

Աղբյուր`    t24.com.tr
Հաջորդիվ

Թուրք փորձագետ. Թուրքիան ՆԱՏՕ-ի ձեռքում գործիք է ծառայում. Ermenihaber

60 Մոսկվայի՝ Անվտանգության հարցերով միջազգային 9-րդ կոնֆերանսին անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաև քննարկվել Թուրքիային առնչվող հարցեր: Կոնֆերասնին առցանց միացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, […]

«Կայծ» լրատվական


This will close in 7 seconds