Էրդողանն ու Պուտինը քննարկել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարմանն առնչվող հարցեր

Hayk Armenyan
253

 

Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հունիսի 20-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ, ի թիվս այլ թեմաների, քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրն ու 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության պայմանների կատարմանը վերաբերող հարցեր:

Ըստ Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության հայտարարության՝ Էրդողանը Պուտինին տեղեկացրել է «Շուշի կատարած այցի ընթացքում իր տեսած ավերածությունների մասին, որոնք իրականացվել են հայերի կողմից»:

Նշվում է նաև, որ Էրդողանը Պուտինի հետ զրույցում շեշտել է, թե «Հայաստանն արդեն պետք է կենտրոնանա խաղաղության ու համագործակցության վրա և ամբողջովին կատարի եռակողմ հայտարարության պայմանները»:

Կրեմլից արված հայտարարության մեջ էլ այս թեմայով ասված է, որ Թուրքիայի նախագահն իր աջակցությունն է հայտնել 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք իրականացման ապահովմանն ուղղված ռուսական ջանքերին:

Զրույցի ընթացքում վերահաստատվել է համակարգումը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը՝ ելնելով տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների տնտեսական զարգացման և վերականգնման շահերից:

Դրական է գնահատվել ռազմական գործողությունների և կրակի դադարեցման վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Հաջորդիվ

Նոր համաձայնագիր Թուրքիայի և Կատարի միջև․ Ermenihaber

253   Թուրքիայի և Կատարի միջև սերտ համագործակցությունը տարեցտարի ավելի է ընդլայնվում՝ ներառելով տարաբնույթ ոլորտներ: Նախօրեին այդ երկրների միջև 5 տարի ժամկետով նոր համաձայնագիր է կնքվել, ըստ որի՝ կատարցի երիտասարդները […]

«Կայծ» լրատվական


This will close in 7 seconds