Անգելա Մերկել. «Թուրքիայի հետ երկխոսության օրակարգն իսկույն պիտի կյանքի կոչել»

Hayk Armenyan
116

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԵՄ երկրների առաջնորդների գագաթաժողովին ընդառաջ ելույթ ունենալով Գերմանիայի դաշնային խորհրդարանում անդրադարձել է Թուրքիայի հետ երկխոսության թեմային։

Գերմանիայի կանցլերը նշել է, որ ԵՄ շրջանակներում ընդհանուր շահերի համատեքստում Թուրքիայի հետ համագործակցության զարգացման համար Թուրքիայի հետ երկխոսության օրակարգն անմիջապես անհրաժեշտ է կյանքի կոչել ։

Իր ելույթում Գերմանիայի կանցլեր Մերկելը խնդրեց Եվրոպական խորհրդին և նրա հանձնաժողովին առաջարկություններ ներկայացնել միգրացիայի հարցով առանցքային երկրների հետ գործընկերություն հաստատելու քայլերի վերաբերյալ:

Ըստ Մերկելի՝ ներկա և ապագա միգրացիոն խնդիրների լուծումը հմարավոր կլինի միայն Թուրքիայի հետ երկխոսության միջոցով։

Գերմանիայի կանցլերը հայտարարել է նաև, որ պետք է սահմանվի Ռուսաստանի հետ ընդհանուր ռազմավարական շահերի օրակարգ և պահանջել, որ ԵՄ-ն ուղղակիորեն կապ հաստատի Ռուսաստանի և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

 

Աղբյուր`    Ermenihaber.am
Հաջորդիվ

Էրդողանն ու Պուտինը քննարկել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարմանն առնչվող հարցեր

116   Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հունիսի 20-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ, ի թիվս այլ թեմաների, քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրն ու 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված […]

«Կայծ» լրատվական


This will close in 7 seconds