Արցախի միկրոավտոբուսի վթարը եղել է հետդարձի ճամփին՝ հանրահավաքից ժամեր առաջ. Վարդան Բալյան

Hayk Armenyan
160

Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մի քանի տեղ, այդ թվում` Հովսեփ Խուրշուդյանի գրառման մեջ հանդիպեցի տեղեկատվության, թե Արցախից Քոչարյանի գլխավորած Հայաստան դաշինքի հանրահավաքին մեկնող միկրոավտոբուս է վթարվել, և ուղևորներից մեկի վիճակը ծանր է։ Այո, իմ ընտանիքին հարազատ մարդկանց մասին է խոսքը, հաստատում եմ, որ վիճակը իրապես ծանր է, բայց իմ բարեկամները վթարվել են Երևանից Արցախ մեկնելու ժամանակ Քոչարյանի հանրահավաքի մեկնարկից ժամեր շուտ Սիսիանի շրջանի Սառնակունք բնակավայրի մոտակայքում։
Խնդրում եմ, Ձեր քաղաքական ռազբորկաներին մի օգտագործեք չճշտված տվյալներ և զերծ մնացեք շահարկումներից»։

Հաջորդիվ

Քվեարկե՛ք արդար ու ազատ, հաշվետու եղեք միա՛յն ու միա՛յն ձեր խղճին․ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյան

160 ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել կոչով, որում ասվում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ավարտվեց նախընտրական քարոզարշավը։ Քաղաքական ուժերը հնարավորություն ունեին, ավելի քան 10 օրվա ընթացքում ներկայացնել այն ծրագրերն ու […]

Կարդացեք նաև՝

«Կայծ» լրատվական


This will close in 7 seconds