Հայկական ապոկալիպսիս։ Սևանի ճակատամարտը (Մաս առաջին)

Hayk Armenyan
295

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյանի ՀԱՊԿ դիմելուց հետո ՀԱՊԿ նախագահող Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հեռախոսազրույց է ունենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
ՀԱՊԿ-ն սկսում է քնել, ժամանակ առ ժամանակ միայն հայտարարություններ են հնչում։ Նույն ժամանակ Ադրբեջանը սկսում է զորավարժություններ, որոնցում ներգրավվում է շուրջ 15000 մարդուժ, մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա, ավիացիա։ Օգտվելով պատեհ առիթից հարձակում է սկսում ՀՀ Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերի սահմանագծով։ Սկզբնական շրջանում տեղային բնույթ էին կրում մարտերը, սակայն հետագայում թշնամին իր առաջընթացը ապահովում է հայկական իշխանությունների վախկոտության և դավաճանության շնորհիվ։ Նախապես հայկական ստորաբաժանումներին հրամայված էր չկրակել և թշնամու սադրանքներին չպատասխանել կրակով։ Փոխարենը հայկական ուժերը ստիպված նահանջում էին, որպեսզի մարտի չբռնվեն, ինչպես հրամայված էր կենտրոնական իշխանությունների կողմից։
Սևանի Ճակատամարտը

Այս ընթացքում երկրում ձևավորվել էին տարբեր շարժումներ, որոնցից առավել ակտիվը “Անվտանգություն հանուն փրկության” շարժումն էր, որի անդամները և կազմակերպիչները ձերբակալվում են, միջէթնիկական թշնամանք տարածելու մեղադրանքով։ Հասարակությունը չնչին աջակցություն էր ցուցաբերում շարժմանը, շարժման անդամներին մեղադրելով նախկին իշխանություններին աջակցելու մեջ։

Նույն ժամանակ թշնամին շարժվում էր երկրի խորքերը, քանդվում էին տները, գյուղերից մեկն ամբողջությամբ այրվեց, գրավված բոլոր շրջաններում թշնամու զորքը ավերի ու կրակի էր մատնում ամեն ինչ։
N զորամասի հրամանատար Ա.Ա.-ն որոշում է այլևս չկատարել կենտրոնական իշխանությունների հրամանները և պատրաստվում է վճռական հակագրոհի։ Զորամասի զինվորներից մեկը, տեղեկանալով, որ զորամասի հրամանատարը որոշել է անցնել հակագրոհի, գաղտնի տեղեկատվությունը փոխանցում է ծնողներին, ովքեր իրենց հերթին հայտնում են իշխանություններին։
Կենտրոնական իշխանությունները որոշում են ձերբակալել զորամասի հրամանատարին։ Ձերբակալման հրամանը կատարելու համար սահմանային զորամաս մեկնող ԱԱԾ աշխատակիցները որոշում են միանալ զորամասին։ Ուշ երեկոյան հանդիպակաց լեռան ստորոտում որոշում է կայացվում տալ ճակատամարտ։ Զորամասի ապստամբության լուրը տարածվում է երկրով մեկ։ Տարբեր զորամասերում սկսվում է վճռական հակագրոհ կազմակերպելու պլանավորում։
Կազմաքանդված և բարոյական անկման հասած բանակի մարտունակությունը բարձրացնելու նպատակով որոշվում է վճռական ճակատամարտ տալ N լեռան ստորոտում, որտեղ կուտակված էին Կուբաթլուից բերված մարտական տեխնիկան և զորքը։ Թշնամին կուտակել էր հսկայական մարդուժ և տեխնիկա։ Միևնույն ժամանակ ամեն օր հրթիռներ էին թռչում Երևանի վրա…
Վիճակը օրհասական էր…
Հեղինակ՝ Արա Պողոսյան
Հաջորդիվ

Իրանն անընդունելի է համարում Հայաստանի սահմանային որևէ փոփոխություն

295 ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ընդունում տարածաշրջանի որևէ փոփոխություն, տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետությա […]

«Կայծ» լրատվական


This will close in 7 seconds