Այն ամենը, ինչ պետք է իմանալ 1994 թվականի Բիշքեկյան արձանագրությունների մասին

Hayk Armenyan
172

1994 թվականի մայիսի 5-ին Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում՝ Ռուսաստանի, Ղրղզստանի և ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջնորդությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի խորհրդարանների ղեկավարները՝ Բաբկեն Արարքցյանը, Ա.Ջա

լիլովը և Կարեն Բաբուրյանը ստորագրեցին կրակը դադարեցնելու վերաբերյալ արձանագրություն։ Արձանագրությամբ հակամարտության բոլոր կողմերին կոչ էր արվում դադարեցնել կրակը:

1994 թվականի մայիսի 12-ի կեսգիշերից Արցախյան ռազմաճակատում պաշտոնապես հաստատվեց հրադադար: Հրադադարի հաստատումը կապված էր ինչպես ռազմաճակատում հայկական ուժերի հաջողությունների հետ, այնպես էլ Ադրբեջանում քաղաքական անկայունությունների և քաղաքական ճգնաժամերի հետ։

Բիշքեկյան արձանագրության հետևանքը եղավ այն, որ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի պաշտպանության նախարարները ստորագրեցին փաստաթուղթ, հրադադար հաստատելու մասին։ Արդեն մայիսի 9-ին Բաքվում փաստաթուղթը ստորագրել էր Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդովը, մայիսի 10-ին՝ Երևանում՝ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, իսկ մայիսի 11-ին՝ Ստեփանակերտում՝ Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը:

Բիշքեկյան արձանագրություն

ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի, Ղրղզստանի Հանրապետության խորհրդարանի, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ 1994 թվականի մայիսի 4-5-ը Բիշքեկ քաղաքում անցկացված հանդիպման մասնակիցները.

– վճռականություն արտահայտեցին ամենայն կերպ օժանդակել Լեռնային Ղարաբաղում և նրաշուրջը զինված հակամարտության դադարեցմանը, որը ոչ միայն անուղղելի վնաս է հասցնում ադրբեջանական և հայ ժողովուրդներին, այլև էականորեն շոշափում է տարածաշրջանի մյուս երկրների շահերը, լրջորեն բարդացնում միջազգային իրավիճակը,

– պաշտպանելով ԱՊՀ պետությունների երկրների ղեկավարների 1994 թվականի ապրիլի 15-ի խորհրդի հայտարարությունը՝ պատրաստակամություն հայտնեցին լրիվ աջակցություն ցուցաբերել զինված դիմակայության դադարեցմանը և նրա հետևանքների վերացմանն ուղղված գործադիր իշխանության ներկայացուցիչների ու ղեկավարների ջանքերին` համապատասխան համաձայնագրի շուտափույթ կնքման միջոցով,

– հանդես եկան հակամարտության դադարեցման գործում Համագործակցության և Միջխորհրդարանական վեհաժողովի բնական ակտիվ դերի, դրա հետ կապված ՄԱԿ-ի և ԵԱՀԿ սկզբունքների, նպատակների և կոնկրետ խնդիրների իրագործման օգտին (նախևառաջ Անվտանգության խորհրդի 822, 853, 874, 884 բանաձևեր),

– կոչ արեցին բոլոր հակամարտող կողմերին լսել ողջախոհության ձայնը. մայիսի 8-ի լույս 9-ի կեսգիշերին դադարեցնել կրակը` հիմնվելով 1994 թվականի փետրվարի 18-ի արձանագրության վրա (այդ թվում և՝ դիտորդների տեղակայման մասով), և արդյունավետ աշխատանքով սեղմ օրերի ընթացքում այն ամրապնդել հուսալի, իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրի ստորագրման միջոցով, որը նախատեսում է ռազմական և թշնամական գործողությունները չվերսկսելու ապահովման մեխանիզմ, գրավված տարածքներից զորքերի դուրսբերում և հաղորդակցման ուղիների գործունեության վերականգնում, փախստականների վերադարձ,

– համաձայնվեցին առաջարկել ԱՊՀ անդամ պետությունների խորհրդարաններին` քննարկել Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ Վ.Ֆ. Շումեյկոյի և վեհաժողովի խաղաղարար խմբի ղեկավար Մ.Շ.Շերիմկուլովի նախաձեռնությունը Համագործակցության խաղաղարար ուժերի ստեղծման մասին,

– նպատակահարմար գտան շարունակել նման հանդիպումները` ի շահ զինված հակամարտությունների խաղաղ լուծման,

– երախտագիտություն հայտնեցին Ղրղզստանի ժողովրդին և ղեկավարությանը` աշխատանքի համար հիանալի պայմաններ ստեղծելու, սրտաբացության և հյուրընկալության համար:

Պատվիրակությունների անունից`

Ա.Ջալիլով (Ռ.Գուլիևի ստորագրությունը)

Կ.Բաբուրյան

Բ.Արարքցյան

Վ.Շումեյկո

Մ.Շերիմկուլով

Վ.Կազիմիրով (Ռուսաստանի Դաշնության նախագահի լիազոր ներկայացուցիչ, Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար)

Մ.Կրոտով (ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավար)

Բիշքեկ 5 մայիսի 1994 թ.

***

Հրադադարի մասին պայմանագիր

ՌԴ պաշտպանության նախարար Պ. Ս. Գրաչովին

ՌԴ արտաքին գործերի նախարար Ա. Վ. Կոզիրևին

Վ. Ն. Կազիմիրովին

Արձագանքելով 1994 թվականի մայիսի 5-ի Բիշքեկի արձանագրության մեջ նշված հրադադարի կոչին և հենվելով 1994 թվականի փետրվարի 18-ի Արձանագրության վրա` հակամարտող Կողմերը համաձայնեցին հետևյալի մասին.

1. Ապահովել կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցումը` սկսած 1994 թվականի մայիսի 12-ի 00 ժամ 01 րոպեից: Մինչև ոչ ուշ, քան 1994 թվականի մայիսի 11-ը հրադադարի մասին համապատասխան հրամանները կտրվեն և կհաղորդվեն ռազմական ստորաբաժանումների հրամանատարներին, որոնք պատասխանատու են դրանց իրականացման համար:  Մայիսի 12-ին` մինչև ժամը 23.00-ը, Կողմերը կփոխանակեն հրադադարի մասին իրենց հրամանների տեքստերը` դրանց հնարավոր փոխադարձ լրացման և հետագայում համանման փաստաթղթերի հիմնական դրույթների ներդաշնակեցման նպատակով:

2. Խնդրել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարին` Մոսկվայում, մինչև ոչ ուշ, քան ս.թ. մայիսի 12-ը, Ադրբեջանի, Հայաստանի պաշտպանության նախարարների ու Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատարի մասնակցությամբ հրատապ հանդիպում հրավիրելու` նպատակ ունենալով համաձայնեցնելու զորքերի բաժանման եզրագծերը, այլ հրատապ ռազմատեխնիկական հարցեր, ինչպես նաև նախապատրաստել միջազգային դիտորդների առաջավոր խմբի տեղակայումը:

3. Սույն պայմանավորվածությունը կօգտագործվի առաջիկա 10 օրվա ընթացքում բանակցությունները ավարտելու և մինչև ոչ ուշ, քան ս.թ. մայիսի 22-ը, զինված հակամարտության դադարեցման մասին համաձայնագիր կնքելու համար:

4. Սույն համաձայնագիրը ուժի մեջ կմտնի անմիջապես այն պահից հետո, երբ Միջնորդը տեղեկացնի, որ նա ստացել է հակամարտող ուժերի կողմից լիովին նույնական փաստաթղթեր՝ ստորագրված լիազոր ներկայացուցիչների կողմից:

 

 Ադրբեջանի պաշտպանության նախարար 

Հայաստանի պաշտպանության նախարար 

Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատար 

Օգտագործված աղբյուր՝ Արման Գալոյան, 1lurer.am
Հաջորդիվ

Հակառակորդի կողմից Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանների նկատմամբ ոտնձգություններից հետո իրադրությունը դեռ չի փոխվել. ՊՆ

172 Մայիսի 12-ին եւ 13-ին, «սահմանների ճշգրտման» պատրվակով ադրբեջանական ԶՈւ կողմից  Հայաստանի  Հանրապետության Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածների հանդեպ իրակ նացված ոտնձգություններից հետո ստեղծված իրադրությունը դեռեւս չի փոփոխվել: […]

«Կայծ» լրատվական


This will close in 7 seconds