Թուրքիան նախատեսում է «ազգային կործանիչը» համալրել տեղական ընկերությունների արտադրանքով

Hayk Armenyan
466

Թուրքիայում ցանկանում են ավիաշինական արդյունաբերության (TAI) կողմից բրիտանական աջակցությամբ արտադրվելիք TF-X (Turkish Fighter X) կործանիչը համալրել տեղական ընկերությունների արտադրանքով: Մասնավորապես պայմանագիր է կնքվել «ASELSAN» տեղական ռազմարդյուն

աբերական ընկերության հետ, ըստ որի՝ ընկերությունը կործանիչի համար կարտադրի ռադար, ՌԷՊ միջոցներ և էլեկտրաօպտիկական համակարգեր, ինչպես նաև փոքրածավալ ռումբեր, կառավարվող լազերային ռումբեր։

Նշենք, որ ավելի վաղ էլ Թուրքիայի ավիաշինական արդյունաբերության և տեղական «Havelsan» ռազմարդյունաբերական ընկերության միջև համագործակցության պայմանագիր էր կնքվել, որով նախատեսվում է գործակցել վարժասարքերի, թեստավորման վիրտուալ միջավայրի, ծրագրային ապահովման մշակման և կիբերանվտանգության ոլորտներում:

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ կործանիչի առաջին թռիչքը նախատեսվում է 2025-ին։

Աղբյուրը՝ orakarg.com

Հաջորդիվ

Գազայի հատվածից յոթ հրթիռ է արձակվել. Երուսաղեմում միացել է օդային տագնապը | Տեսանյութ

466 Գազայի հատվածից յոթ հրթիռների արձակման պատճառով Երուսաղեմում և Բեյթ-Շեմեշում գո րծի է դրվել օդային տագնապի ազդանշանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը Իսրայելի բանակի լրատվական ծառայությունից հայտնել են, որ հրթիռներից […]

«Կայծ» լրատվական


This will close in 7 seconds