Շուշիի Քարին տակի խաչմերուկն անցնելիս դրանք լկտիացած հայհոյում են, մերոնք կանգնում, պատասխանում են․ Շուշիի քաղաքապետ

Hayk Armenyan
147

Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն այս օրերին ցավով է ընդունում փաստը, որ եռատոնին Շուշին թշնամու ձեռքում է, բայց նաև չի ընկճվում, քանի որ այս ամենը ժամանակավոր է համա

ում։ NEWS.am-ի հետ զրույցում քաղաքապետը խոսեց անվտանգային խնդիրների և Շուշին վերադարձնելու մասին։

Առանց Շուշիի ինչպիսի՞ տրամադրություններով անցավ Եռատոնն Արցախում։

Ես չեմ ընդունում այն միտք, որ մենք Շուշիից պիտի հրաժարվենք։ Հակառակը պիտի տրամադրվենք այն հետ բերելուն։ Շուշիի ամեն քարը, ոգին հայկական է։ Մի քանի անգամ ավերվել է Շուշին։ 90-ականներից այն ամբողջովին հայկական շնչով էր, մինչև անգամ էդ խաշնարած ցեղերից օդն էր մաքրվել։ Այսօր հույսս չեմ կտրում, մարդկանց էլ եմ տրամադրում, որ կգա ժամանակ ու մենք կլինենք Շուշիիում։

Այսօր հայկական տարածքների մշակութային ժառանգություններն էլ են հողին հավասարեցնում։ Նախօրեին էլ ադրբեջանցիները հանել են Շուշիի Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու գմբեթները։ Այս հարցով հայկական կողմը դիմե՞լ է միջազգային կառույցներին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին, կա՞ արձագանք։

ԵՎ շենքերն են քանդում, և եկեղեցու գմբեթներ են հանում, ուզում են մզկիթի վերածել։ Ցավալին հենց սա է։ Շենքերը կկառուցեն հետո մեզ կտան, բայց որ եկեղեցին ռեստավրացիա են անում, ցավալի է։ Կրթության, մշակույթի նախարարությունը, թեմը դիմել են, բայց ՅՈՒՆԵՍԿՕ-ն ի՞նչ է արել, որ։ Միշտ էլ այդպես է եղել։ Երբ մեր խաչքարերը ջարդել են, եկեղեցիները քանդել, ոչնչացրել են, ոչ մի բան էլ չեն արել, դրանց ձեռքը բռնող չկա։ Կարծես ինչ ուզում են, անում են։ Բայց դրանց դեմը պիտի առնել։ Ալիևը բռունցք է բարձրացնում, բռունցքով է խոսում, մի անգամ պիտի ասել, որ այդ բռունցքը աչքդ կկոխենք, հերիք բռունցք բարձրացնես։ Ինքն ընդհանրապես ո՞վ է։ 2016-ին ապացուցել է, որ հաղթող, պատերազմող չէ, ինքն է գնացել խնդրել, որ պատերազմը կանգնեցնեն։ Այսօր գերտերությունների հետ միասին հասել է արդյունքի, սակայն դա դեռ չի նշանակում, որ կարող է լկտիաբար բարբաջել։ Պետական բարձր մակարդակով մի ուժեղ հայտարարություն պիտի արվի։ Ասեն՝ հանգիստ պահիր քեզ, մեկը է, ժամանակը գալու է, հետ ենք բերելու մեր կորցրածը։

Այս օրերին արցախցիների տրամադրություններն ինչպիսի՞ն են, մե՞ծ է հուսահատությունը, թե՞ իրենց կորցրածը հետ վերադառնարձնելու կամք կա։

Երեկ մարդիկ չէին ուզում շնորհավորել միմյանց, ես ինքս էի առաջինն ասում՝ շնորհավոր եռատոն։ Ու հավելում, թե չի կարելի հույսներս կտրենք, համակերպվենք, որ Շուշին էլ չկա։ Իրենք 30 տարի Շուշի չեն ունեցել, բայց քաղաքապետ են ունեցել ու երբեք նրան նախկին չեն ասել։ Իսկ այսօր մեր լրատվականներն ինձ ներկայացնում են՝ որպես Շուշիի նախկին քաղաքապետ, որը սխալ է։ Գործող և ընտրված քաղաքապետն եմ, Շուշիին նրանք ժամանակավոր են տիրում։ Ասում եմ՝ դուխներդ չգցեք։ Մարդիկ ոգևորվում են։ Երեկ մենք ծաղիկներ ենք դրել <Տանկ> հուշարձանին, իրենք՝ մի 8 հոգի, վերևից հեռադիտակներով նայում էին։ Ես դավաճան եմ համարում նրան, ով հուսահատ է լինում այսօր։ Մենակ այսօր խնդիրը Շուշին չէ, ամեն տեղ էլ Արցախում վտանգավոր է։ Շոշ գյուղի դիմաց դիքերեր ունեն, նույնը Հայաստանի հետ սահմանին, Մարտակերտում ու ամեն տեղ։ Ամբողջ Արցախում էլ վտանգը մեծ է։ Պիտի ուժեղանալ ու Ալիևի բարձրացրած բռունցքը ջարդել։

Հայաստանի քաղաքական դերակատարներից հաճախ ենք լսում, որ Հադրութն ու Շուշին հետ ենք բերելու։ Առաջիկա տարիներին դա իրատեսակա՞ն ծրագիր է։

Նախ դիվանագիտական սեղանի շուրջ դա պիտի կարգավորել։ Իսկ երբ ուժի պահը գա, դրան պիտի պատրաստ լինենք։ Այսօր ժողովուրդն ընկճված է, ամեն ինչ կորցրել են, տունտեղ, զոհեր ունեն։ Վերքերը մի քիչ սպիանալուց հետո կուղղեն իրենց ողնաշարը։ Ժողովրդին պետք է մշտական արթուն պահել։

Դուք նշեցիք, որ ողջ Արցախում անվտանգային խնդիրը շատ լուրջ է, մարդիկ ի՞նչ են մտածում այս առումով։

Մարդիկ կարծես վախ չունեն, թուրքից չեն վախենում, բայց վտանգներն առկա են։ Օրինակ, Շուշիի Քարին տակի խաչմերուկն անցնելու ժամանակ էդ հիմարները լկտիացած հայհոյանքներ են տալիս, մերոնք կանգնում, պատասխանում են իրենց։ Կարմիր շուկայի ճանապարհով գալուց մեքենայի վրա քարեր են շպրտում, ապակիները ջարդում են։ Լկտի բաներ շատ են անում։ Եթե մերոնք  պատասխան քայլի դիմեն, լկտիությունը կվերանա։

Աղբյուրը՝ news.am

Հաջորդիվ

Հեղափոխությունն անխուսափելի է․ քաղաքագետ

147 Քաղաքագետ Արա Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ Նախահեղափոխական փուլի ախտանիշներից (սիմպտոմ) մեկը իշխանությունների և հասարակայնության միջև (կամ դրա մի հատվածի) արգելապատնեշների առկայությունն է, այլ կերպ ասած իշխանությունը մեկուսանում […]

«Կայծ» լրատվական


This will close in 7 seconds