Զորակոչից խուսափած անձանց համաներում շնորհելու օրինագիծը դասալքությունների նոր առիթ․ քաղաքագետ

Hayk Armenyan
273

Քաղաքագետ Արա Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրինագծի ընդունմանը և դրա հնարավոր  հետևանքներին ԱԺ–ի կողմից, գրել է.
    Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրինագիծը:
    Սա հենց “պանդորայի” արկղն է, որով իշխանությունը իր գործողություններով այսուհետ ավելի է նպաստելու դասալիքների թվի աճին և բանակի կազմաքանդմանը։ Բանն այն է, որ ծառայությունից խուսափելու, դասալքելու դեպքերը հատկապես շատ էին պատերազմի օրերին, և փաստորեն որևէ մեկը իր գործած հանցանքների համար պատասխանատվության չի ենթարկվելու։ Իսկ դա հավատացեք, մեզ այնքան անհրաժեշտ էր, որպեսզի ապագայի համար մենք գծեինք կարմիր գծեր։
     Մյուս կողմից հասկանալի է, որ սա նախընտրական քայլ է, որով իշխանությունը փորձելու է համոզել, որ հենց ինքն է փրկել այդ մարդկանց դատվելուց, ու նրանք թքած ունեն, թե այդ գործողությամբ հիմք չեն դնելու նոր դասալքությունների ու պարտությունների…

Հաջորդիվ

«Կա՛ ապագա, բայց այդ ապագայում դավաճանները տեղ չունեն». Ասպրամ Կրպեյան

273 Անկախ-ի զրուցակիցն է ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Օքսֆորդի համալսարանի դիվանագիտության մագիստրոս, Ժնևի հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների ակադեմիայի մագիստրոս, միջազգային իրավունքի մասնագետ Ասպրամ Կրպեյանը: -Ասպրամ, Հայաստանն ապրում […]

«Կայծ» լրատվական


This will close in 7 seconds