Քուրդ 132 մտավորական դատապարտել է թուրք պատմաբան Թաներ Աքչամի աղմկահարույց հայտարարությունը

Hayk Armenyan
596

Քուրդ 132 մտավորական դատապարտել է անվանի թուրք պատմաբան, ցեղասպանագետ և պրոֆեսոր Թաներ Աքչամի թուրքական ընդդիմադիր «Gazete Duvar» թերթին տված հարցազրույցում հնչեցրած աղմկահարույց հայտարարությունը:

ԱՄՆ Մասաչուսսեթս նահանգի Քլարք համալսարանի դասախոս Աքչամը պնդել էր, որ 19-րդ դարի ֆեոդալական հասարակության մեջ, օրինակ՝ քրդական շրջաններում քուրդ աղաներին էր պատկանում ամուսնացող հայերի հետ «առաջին գիշերն անցկացնելու իրավունքը»: Այս մասին մտավորականները գրավոր հայտարարություն են տարածել:

Քուրդ մտավորականներն Աքչամի խոսքերը պոռոտախոսություն և անհեթեթություն են որակել, ինչպես նաև՝ վիրավորանք երկու ժողովրդի հասցեին: Նրանք թուրք պատմաբանից պահանջել են կամ ապացույցներ ներկայացնել, կամ ներողություն խնդրել հայ և քուրդ ժողովուրդներից:

Ստորագրողների թվում են այնպիսի հայտնի անուններ, ինչպիսիք են Իսմայիլ Բեշիքջին (պատմաբան), Շաքիր Էփյոզդեմիրը, Թեմուրե Խելիլը, Սըդքը Զիլանը, Իբրահիմ Հալիլ Բարանը, Ռոշան Լեզգինը, Իմամ Թաշչըերը, Նիմեթուլլահ Աթալը և ուրիշներ:

 

Աղբյուր`    ermenihaber.am
facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button
email sharing button
Հաջորդիվ

Սու-30-ի փոխարեն Chengdu J-10 բազմաֆունկցիոնալ կործանիչ ինքաթիռ Չինաստանից ձեռք բերելու դեպքում․․․ Սահակ Շահմուրադյան

596 Եթէ Հայաստանը ժամանակին ռուսական անպիտան և գոնե մեզ համար անգործունյա Սու-30 փոխարեն, 40 հատ Chengdu J-10 բազմաֆունկցիոնալ կործանիչ ինքաթիռ ձեռք բերած լիներ Չինաստանից, ոչ միայն այն կարող էր Հայաստանի […]

Կարդացեք նաև՝

«Կայծ» լրատվական


This will close in 7 seconds