Հայաստանը չի՛ սահմանափակվի ՀՀ ֆիզիկական տարածքով, այլ Հայաստանը կդառնա գլոբալ հայակական պետություն. քաղաքագետ

Hayk Armenyan
451

Լինելով փոքր Ազգ միաժամանակ մենք նաև գլոբալ Ազգ ենք։ Ասվածը առավել լավ պատկերացնելու համար բավական է նայել աշխարհի

քարտեզին և մտովի պատկերացնել, թե այդ քարտեզի վրա ինչպիսի սփռվածություն ունեն մեր ազգակիցները։

Հանրահայտ փաստ է, որ առաջին հայկական սփյուռքները ձևավորվեցին Հայոց պետականության կորստին հաջորդող ժամանակահատվածներում։ Ցավալիորեն, ամեն անգամ, դժվարությամբ վաստակված մեր պետականության բեկորը կորցնելով մեծանում էր Հայոց սփյուռքը։ Գաղթականության աննախադեպ և կործանիչ ալիքները սկսվեցին Օսմանյան կայսրության մեջ սկիզբ առած համիդյան ջարդերի ու հետագայում երիտթուրքական ոճրագործների կողմից կազմակերպված և գործածության մեջ դրված Հայոց Ցեղասպանության հետևանքով։ Հետագայում ևս գաղթականության ալիքները չվերացան և դրանք ցավոք սրտի տեսանելի են նաև մեր օրերում։ Այս երևույթը քանդում է պետականության այն համակարգը, որն այսօր կա, թուլանում է տնտեսությունը, երերում է պետական համակարգը․․․

Սակայն ինչպես ասում էր չինացի ստրատեգը, յուրաքանչյուրբացասական հնարավոր է օգտագործել հօգուտ քեզ։ Անգամ ծանրագույն պարտությունը հնարավոր է օգտագործել ի օգուտ, եթե միայն միանան միտքը և ոգին․․․

Այսպիսով՝ մենք ունենք գլոբալ Ազգ, որը սակայն դուրս է համատեղ գործելու տիրույթից, չկան միասնական օրգանիզմ դառնալու գործիքներ և հայեցակարգ, բացակայում է կամքը․․․ Հայրենիք-Սփյուռք կապը սոսկ արարողակարգային բնույթ է կրում, իսկ Սփյուռքի մեր հայրենակիցներին Հայաստանի կյանքին մասնակից դարձնելու «գաղափարները» անիրագործելի են և վտանգավոր հենց Սփյուռքի համար։ Այստեղ խոսքը նաև խորհրդարանի «Վերին պալատ» ստեղծելու և այն սփյուռքահայերով համալրելու մասին է խոսքը, որը խորքում պարունակում է բազմապիսի խնդիրներ, այդ թվում ազգային անվտանգության հետ կապված։

Պետությունը և պետական համակարգը մաշվել է, հասարակության մոտ առկա են ներքին խնդիրների և ներքին հիվանդությունների սրացված սիմպտոմներ, որոնց համախումբը վկայում է, որ ժամանակն է արմատական փոփոխությունների։ Այդ փոփոխություններն անխուսափելիորեն շոշափելու են նաև հենց պետությանն ու նրա ձևին, փիլիսոփայությանը։

Ստիպված ենք լինելու որոշում կայացնել՝ անցնել պետականության նոր՝ առավել բարձր աստիճանին, այսպես ասած «խելացի պետություն» (Smart state) կամ «ցանցային պետություն» (network state) մակարդակին, որը մեզ հնարավորություն կտա ո՛չ թե վազել ժամանակակից աշխարհի հետևից, այլ առաջ անցնել և զարգացնել նոր համակարգ, նոր արժեքներ, որոնք ապագայում «կարտահանվեն» դեպի մարդկություն։

Լինելով գլոբալ Ազգ, մենք ունենք թերևս եզակի հնարավորություն, օգտագործելու մեր աշխարհասփյուռ ռեսուրսները և ստեղծել «Հայակական ցանցային պետություն»։

    «Հայակական ցանցային պետության» կարևորագույն առաքելությունն այն է, որ այլևս Հայաստանը չի՛ սահմանափակվի Հայաստանի Հանրապետության ֆիզիկական տարածքով, այլ Հայաստանը կդառնա գլոբալ հայակական պետություն, որի պետականությունը կլինի հարատև և որևէ պարագայում այն չի՛ սահմանափակվի ՀՀ ֆիզիկական տարածքով։

Աղբյուրը՝ քաղաքագետ Արա Պողոսյան

 

Հաջորդիվ

Թուրքիան շարունակում է սպառնալ Հայաստանին | Վարուժան Ներսեսյանի հարցազրույցը ՝ CNN-ին

451 ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հարցազրույց է տվել CNN-ին։ Հ Հ ԱԳՆ-ն ներկայացնում է հարցազրույցից մանրամասներ․ Բեքի Անդերսոն․ Վարուժան Ներսեսյանը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն է: Նա միացել է մեր ուղիղ եթերին Բոստոնից: […]

«Կայծ» լրատվական


This will close in 7 seconds