
ՀՀ Մարդու իրաւունքներու պաշտպան՝ Արման Թաթոյեան անդրադարձած է ատրպէյճանական զինուորականներու կողմէն Արցախի հայկական եկեղեցիներու նկատմամբ կատարուող հերթական վանտալիզմին եւ այդ մասին տեսանիւթ տեղադրած է ․
«Սա Արցախի Մատաղիսի Սուրբ Եղիշէ հայկական եկեղեցին է (19-րդ դար):
Ատրպէյճանական զինուորականները (համազգեստի վրայ բացայայտ է նաեւ թուրքական դրօշի առկայութիւնը) այս տեսանիւթում անարգանքի, վանտալիզմի են ենթարկում հայկական եկեղեցին` բացայայտ ցուցադրելով եկեղեցին դիտաւորեալ անարգելը ու ակնյայտ իմանալով, որ եկեղեցին հայկական է: Տեսանիւթում նրանք ասում են հետեւեալը.
Մինչեւ եկեղեցի մուտք գործելը. «Եկէք, հիմա մտնենք սրանց (նկատի ունի՝ հայերի) եկեղեցի, որտեղ ես արդէն նամազ եմ արել»։
Եկեղեցի մուտք գործելուց յետոյ. «Սա հայերինն է, այստեղ ամէն ինչ հայերինն է, պոկել ենք»։
Ակնյայտ է, որ սա թէ´ ցեղային, թէ´ կրօնական հիմքով բացայայտ ատելութեամբ կատարուած արարք է: Ընդ որում, խօսքը ոչ թէ առանձին ինչ-որ դէպքի մասին է, այլ սա Ատրպէյճանում տարիների ատելութեան ու թշնամանքի համակարգուած քաղաքականութեան արդիւնքն է, որ շարունակւում է նաեւ ներկայում:
Սոյն դէպքը ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանը կը ներկայացնի միջազգային մարմիններին` նշելով, որ այն հերթական ապացոյցն է, որ Արցախում հայերի նկատմամբ 2020 թուականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին տեղի է ունեցել ցեղային զտումների ու ցեղասպանութեան քաղաքականութիւն»:
Հեղինակ

-
«ԿԱՅԾ» էլեկտրոնային պարբերականը ստեղծվել է ի պատիվ Վանում հիմնադրված Կայծ խմորատիպ թերթի, որի նպատակն էր Արմենական կազմակերպության գաղափարների տարածումը Վանում։
Այսօր «ԿԱՅԾ» էլեկտրոնային պարբերականի առաքելությունը ազգային գաղափարների տարածումն է, ինչպես նաև լրատվության ապահովումը։
Հեղինակի վերջին գրառումները
ՊԱՏՄԱԿԱՆ2021.04.13ԱՐՄԵՆԱԿԱՆ-ՌԱՄԿԱՎԱՐԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐՈՎ ՕԺՏՈՒԱԾ ԱՆՆԿՈՒՆ ՄԱՐՏԻԿԸ՝ ԱՐՄԵՆԱԿ ԵԿԱՐԵԱՆ
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ2021.04.11Թուրքիան աննախադեպ կերպով կզինի Ադրբեջանին. ո՞րն է Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունների նպատակը․ 168
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ2021.04.09Պուտինի հետ հանդիպմանը Փաշինյանը փնտրում էր հենարան և չէր հավատում նույնիսկ իր ասածներին․ քաղաքագետ
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ2021.04.04Հունաստանը դառնում է ուժեղ աշխարհաքաղաքական գործոն