Երկու նախկին բարձրաստիճան ոստիկաններ Դինքի սպանության գործով դատապարտվեցին ցմահ ազատազրկման․ Ermenihaber

Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանը  հրապարակել է «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործում դերակատարություն ունեցած մի շարք մեղադրյալների դատավճիռները։
Ընդհանուր առմամբ սպանության գործով  76 մեղադրյալի նկատմամբ հրապակվել է դատավճիռ։ Նրանց թվում են ժանդարմերիայի նախկին և ներկա աշխատակիցներ, ոստիկաններ, լրագրողներ, դատավորներ։
Նախկին ոստիկանության աշխատակից Ալի Ֆուաթ Յըլմազերի նկատմամբ առաջադրվել է «դիտավորյալ մարդասպանությանը օժանդակելու մեղադրանք»։ Նրա նկատմամբ սահմանվել է ցմահ ազատազրկում՝ խստացված ռեժիմով։
Մյուս ցմահ ազատազրկման դատապարտված Ռամազան Աքյուրեքի նկատմամբ նույնպես սահմանվել է խստացված ռեժիմ՝ նույն մեղադրանքով։
2011-ին թուրքական դատարանը 23 տարվա ազատազրկման էր դատապարտել հայ խմբագրապետի մարդասպան Օգյուն Սամասթին, որը հանցագործության պահին 17 տարեկան էր: Հաջորդ տարի սպանությունը կազմակերպելու և հրահրելու համար ցմահ ազատազրկման էր  դատապարտվել Յասին Հայալը: Հետագա տարիներին գործը վերաբացվել էր՝ ներգրավելով նոր կասկածյալների: 2021թ. մարտի 26-ին դատապարտվածները ոստիկանության հետախուզության նախկին ղեկավարներից Ալի Ֆուաթ Յըլմազերն է, որն ազատազրկման է դատապարտվել առանց պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորության և ոստիկանության մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա՝ Ռամազան Աքյուրեքը:
Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին «Ակոս»-ի խմբագրության առջև նրա վրա կատարված զինված հարձակման արդյունքում:
Աղբյուր`    Sabah

Հեղինակ

Խմբագրություն
Խմբագրություն
«ԿԱՅԾ» էլեկտրոնային պարբերականը ստեղծվել է ի պատիվ Վանում հիմնադրված Կայծ խմորատիպ թերթի, որի նպատակն էր Արմենական կազմակերպության գաղափարների տարածումը Վանում։
Այսօր «ԿԱՅԾ» էլեկտրոնային պարբերականի առաքելությունը ազգային գաղափարների տարածումն է, ինչպես նաև լրատվության ապահովումը։
Previous post Թուրքիայի պաշտպանության նախարարը խոսել է Հայոց ցեղասպանության թեմայից. Ermenihaber
Next post Թուրք-ֆրանսիական ճգնաժամը կրկին սրվում է. Ermenihaber