
Ermenihaber.am-ը գրում է․
Չինաստանի արտգործնախարար Վան Ին Անկարա կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:
Հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգմանն առնչվող մի շարք հարցեր: Այս մասին Չավուշօղլուն գրառում է արել Twitter-ում:
Թուրքիայի ԱԳ նախարարը գրել է.
«Չինաստանի արտգործնախարար Վան Ինի հետ մեր դիվանագիտական հարաբերությունների 50-րդ տարելիցին քննարկել ենք տնտեսական հարաբերությունների ներուժը: Զարգացնելու ենք համագործակցությունը համավարակի դեմ պայքարի և պաստվաստանյութերի հարցում»:
Նա նաև հայտնել է, որ չինացի գործընկերոջը փոխանցել է Թուրքիայի զգայուն վերաբերմունքը և մտքերը Սինցզյան ույղուրների հետ կապված:
Ավելի վաղ Ինը հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Հեղինակ

-
«ԿԱՅԾ» էլեկտրոնային պարբերականը ստեղծվել է ի պատիվ Վանում հիմնադրված Կայծ խմորատիպ թերթի, որի նպատակն էր Արմենական կազմակերպության գաղափարների տարածումը Վանում։
Այսօր «ԿԱՅԾ» էլեկտրոնային պարբերականի առաքելությունը ազգային գաղափարների տարածումն է, ինչպես նաև լրատվության ապահովումը։
Հեղինակի վերջին գրառումները
ՊԱՏՄԱԿԱՆ2021.04.13ԱՐՄԵՆԱԿԱՆ-ՌԱՄԿԱՎԱՐԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐՈՎ ՕԺՏՈՒԱԾ ԱՆՆԿՈՒՆ ՄԱՐՏԻԿԸ՝ ԱՐՄԵՆԱԿ ԵԿԱՐԵԱՆ
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ2021.04.11Թուրքիան աննախադեպ կերպով կզինի Ադրբեջանին. ո՞րն է Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունների նպատակը․ 168
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ2021.04.09Պուտինի հետ հանդիպմանը Փաշինյանը փնտրում էր հենարան և չէր հավատում նույնիսկ իր ասածներին․ քաղաքագետ
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ2021.04.04Հունաստանը դառնում է ուժեղ աշխարհաքաղաքական գործոն