Ղրիմում Ռուսաստանը ձևավորում է նոր օդադեսանտային գունդ

Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանում՝ Ղրիմում, մինչև տարեվերջ նոր օդադեսանտային գունդ կձևավորվի։ Գնդի մշտական տեղակայման վայրը Թեոդոսիայում է լինելու։

Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Գունդը ձևավորվելու է ՌԴ ԶՈւ Օդադեսանտային ուժերի կազմում գտնվող 56–րդ առանձին դեսանտագրոհային բրիգադի հիմքով։ Բրիգադի մշտական տեղակայման վայրը Վոլգոգրադի մարզի Կամիշին քաղաքում է։

Նախարարը նաև հայտնել է, որ Ռուսաստանին միանալուց հետո Ղրիմում Սևծովյան նավատորմի խմբավորումների թվաքանակը հասել է 25.000 զինծառայողի։

Նշենք, որ 2019 թվականին Ղրիմում օդադեսանտային գումարտակի հիմքով կազմվել էր 97–րդ օդադեսանտային գունդը։ Գունդը 7-րդ օդադեսանտային դիվիզիայի կազմում է, որը Սիրիայում մարտական գործողությունների փորձ ունի։

Նյութի աղբյուրը՝ razm.info

Հեղինակ

Խմբագրություն
Խմբագրություն
«ԿԱՅԾ» էլեկտրոնային պարբերականը ստեղծվել է ի պատիվ Վանում հիմնադրված Կայծ խմորատիպ թերթի, որի նպատակն էր Արմենական կազմակերպության գաղափարների տարածումը Վանում։
Այսօր «ԿԱՅԾ» էլեկտրոնային պարբերականի առաքելությունը ազգային գաղափարների տարածումն է, ինչպես նաև լրատվության ապահովումը։
Previous post Հայաստանն ու Իրաքը պայմանավորվել են համագործակցել պաշտպանության ոլորտում
Next post Թուրքիայի և Չինաստանի արտգործնախարարները քննարկել են Սինցզյան ույղուրների հարցը․Ermenihaber