Հայաստանն ու Իրաքը պայմանավորվել են համագործակցել պաշտպանության ոլորտում

Մարտի 24-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրաքի պաշտպանության նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի գլխավորած պատվիրակությունը։
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։ Մարտի 25-ին կայացել է Հայաստանի և Իրաքի պաշտպանության նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների կազմով հանդիպումը։

ՀՀ ՊՆ Վաղարշակ Հարությունյանը և Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբը ստորագրել են Հայաստանի ՊՆ և Իրաքի ՊՆ միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին մտադրությունների վերաբերյալ համաձայնություն, որով սահմանվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության 13 ոլորտ:

Փաստաթղթով նախատեսվում է նաև նախապատրաստել և ստորագրել ՀՀ ՊՆ և Իրաքի ՊՆ միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր։

Նյութի աղբյուրը՝ Razm.info

Հեղինակ

Խմբագրություն
Խմբագրություն
«ԿԱՅԾ» էլեկտրոնային պարբերականը ստեղծվել է ի պատիվ Վանում հիմնադրված Կայծ խմորատիպ թերթի, որի նպատակն էր Արմենական կազմակերպության գաղափարների տարածումը Վանում։
Այսօր «ԿԱՅԾ» էլեկտրոնային պարբերականի առաքելությունը ազգային գաղափարների տարածումն է, ինչպես նաև լրատվության ապահովումը։
Previous post Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են Սիրիայի Իդլիբում հրադադարի շուրջ
Next post Ղրիմում Ռուսաստանը ձևավորում է նոր օդադեսանտային գունդ