Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են Սիրիայի Իդլիբում հրադադարի շուրջ

Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են Սիրիայի Իդլիբում հրադադարի շուրջ։ Այս մասին հայտարարեց Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը, ելույթ ունենալով երկրի խորհրդարանում։

Նրա խոսքերով պայմանավորվածությունները ձեռք են բերվել  ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսազրուցի արդյունքում։

«Մենք պայմանավորվեցինք միջոցներ ձեռնարկել ընդդեմ Իդլիբում հրադադարի ռեժիմի խախտումների։ Մեր նպատակն է ապահովել տևական հրադադար», – Հուլուսի Աքարի խոսքերն է փոխանցում Ռիա Նովոստին։

Թուրքիայի Պաշտպանության նախարարությունում մարտի 21-ի հինգ խաղաղ բնակիչների զոհվելու մեջ  պատասխանատու են համարում սիրիական բանակին։

Ավելի վաղ Թուրքիայում ՌԴ դեսպանին հրավիրել էին Թուրքիայի ԱԳՆ Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված։

Նյութի աղբյուրը՝  adiosputnik.ria.ru

Հեղինակ

Խմբագրություն
Խմբագրություն
«ԿԱՅԾ» էլեկտրոնային պարբերականը ստեղծվել է ի պատիվ Վանում հիմնադրված Կայծ խմորատիպ թերթի, որի նպատակն էր Արմենական կազմակերպության գաղափարների տարածումը Վանում։
Այսօր «ԿԱՅԾ» էլեկտրոնային պարբերականի առաքելությունը ազգային գաղափարների տարածումն է, ինչպես նաև լրատվության ապահովումը։
Previous post Թուրքական բանակին նվիրված հոլովակի քրդական տարբերակը
Next post Հայաստանն ու Իրաքը պայմանավորվել են համագործակցել պաշտպանության ոլորտում