Եզակի կադրեր՝ 1921թ․ Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի կնքման պահից (տեսանյութ)․ Ermenihaber

Թուրքիայի ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ-TBMM) անցկացվել է պանելային քննարկում՝ «Ռուս-թուրքական հարաբերությունները 1921-ին կնքված Մոսկվայի պայմանագրի 100-րդ տարում» խորագրով։

Քննարկման ընթացքում ներկաներին ցուցադրվել է Մոսկվայի պայմանագրի կնքման օրվանից պահպանված միակ լուսանկարը։ Պահպանվել է նաև պայմանագրի կնքման պահը պատկերող երկուսուկես րոպեանոց մի տեսանյութ։

Կադրերում հնարավոր է տեսնել Թուրքիայի Հանրապետության հիմնադրման մեջ զգալի դեր խաղացած Յուսուֆ Քեմալ Թենգիրշենկին, Ալի Ֆուաթ Ջեբեսոյին, Ռըզա Նուրին։ Իսկ ռուսական կողմը ներկայացնում են արտգործնախարարության ներկայացուցիչ Գեորգի Չիչերինը և Ջելալեդդին Քորքմազովը։

Մոսկվայի պայմանագիրը Թուրքիայի և Ռուսաստանի միջև կնքվել է 1921թ․ մարտի 16-ին։ Այդ պայմանագրով Ռուսաստանը ճանաչել է Թուրքիայի ինքնիշխանությունը քեմալականների կողմից թուրքական հռչակված բոլոր տարածքների նկատմամբ։ Թուրքիան իր հերթին հրաժարվել է Բաթումից` փոխարենը ստանալով Սուրմալուի գավառը։ Պայմանագրով հաստատվել է Թուրքիայի հյուսիս-արևելյան սահմանը, որը գործում է առ այսօր։

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Հեղինակ

Խմբագրություն
Խմբագրություն
«ԿԱՅԾ» էլեկտրոնային պարբերականը ստեղծվել է ի պատիվ Վանում հիմնադրված Կայծ խմորատիպ թերթի, որի նպատակն էր Արմենական կազմակերպության գաղափարների տարածումը Վանում։
Այսօր «ԿԱՅԾ» էլեկտրոնային պարբերականի առաքելությունը ազգային գաղափարների տարածումն է, ինչպես նաև լրատվության ապահովումը։
Previous post Ապրիլի 14-ին Հունաստանի արտգործնախարարը կայցելի Թուրքիա․ Ermenihaber
Next post Թուրքական բանակին նվիրված հոլովակի քրդական տարբերակը