Ռուսաստանում մեկնաբանել են Սու-35-ը եւ Սու-57-ը գնելու մասին Թուրքիայի հայտարարությունները. Փաստինֆո

Մոսկվան պատրաստ է Անկարայի հետ բանակցությունների հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչների եւ 4++ Սու-35 սերնդի մեքենաների մատակարարման, ինչպես նաեւ թուրքական նորագույն մարտական ինքնաթիռի մշակման հարցում համագործակցության մասին: Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ լրագրողներին հայտարարել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության մամուլի քարտուղար Վալերի Ռեշետնիկովան:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թուրքիայի արդյունաբերության եւ տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանկը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ Անկարան չի բացառում Սու-35-ի եւ Սու-57-ի գնման հնարավորությունը, սակայն առաջնահերթությունը իր սեփական հինգերորդ սերնդի կործանիչների մշակումն է:

«Ինչ վերաբերում է Անկարայի կողմից ռուսական Սու-35 եւ Սու-57 կործանիչներ գնելու հնարավոր ծրագրերին՝ հարկ է նշել, որ թուրքական կողմը լիովին տեղեկացված է դրանց տեխնիկական բնութագրերից: Եթե Թուրքիայից հայտ ներկայացնի այդ ինքնաթիռների համար, ապա մենք պատրաստ ենք բանակցությունների այդ հարցի շուրջ»,-ասել է Ռեշետնիկովան:

Նա նշել է, որ Թուրքիան արդեն վաղուց մտադիր էր իրագործել սեփական 5-րդ սերնդի TF-X կործանիչների նախագիծը, եւ Ռուսաստանը պատրաստ է համագործակցել այդ ծրագրի շուրջ, եթե համապատասխան հայտ ներկայացվի:

 

Աղբյուր` Փաստինֆո

Հեղինակ

Խմբագրություն
Խմբագրություն
«ԿԱՅԾ» էլեկտրոնային պարբերականը ստեղծվել է ի պատիվ Վանում հիմնադրված Կայծ խմորատիպ թերթի, որի նպատակն էր Արմենական կազմակերպության գաղափարների տարածումը Վանում։
Այսօր «ԿԱՅԾ» էլեկտրոնային պարբերականի առաքելությունը ազգային գաղափարների տարածումն է, ինչպես նաև լրատվության ապահովումը։
Previous post Իշխանությունները 26 կմ տվել են, կռվելու տեսանկյունից անհարմար իրավիճակում ենք հայտնվել․ Գորիսի քաղաքապետը՝ հավանական պատերազմի մասին
Next post Թուրքիայում հայտնաբերված հայկական գերեզմանոցի վրա բանկի մասնաճյուղ են փորձում կառուցել․ Ermenihaber