Թուրքիայում ավիաաղետից զոհվել է գեներալն, ով կազմել էր Արցախում Ադրբեջանին հաղթանակ բերած մարտավարությունը

Hayk Armenyan
98

Թուրքիայում 9 զինվորական է զոհվել ռազմական ուղղաթիռի կործանման պատճառով: Ավիաաղետը տեղի է ունեցել երկրի արևելքում, պատճառների մասին դեռևս հստակ տեղեկատվություն չկա: Ըստ վարկածնե

րից մեկի, ուղղաթիռը թռչելիս է եղել դեպի Իրաքյան Քուրդիստան, որտեղ թուրքերը վերջերս իրականացրել են այսպես կոչված «հակաահաբեկչական» գործողություններ:

Հայտնի է, որ զոհերի թվում է գեներալ-լեյտենանտ, կորպուսի հրամանատար Օսման Էրբաշը:

Զոհված թուրք գեներալը կանգած է եղել «Բայրաքթարներ»-ի ստեղծման ակունքներում: Այս մասին իր թելեգրամ-ալիքում գրել է Էրդողանի փեսան՝ անօդաչուներ արտադրող ընկերության տնրօեն Սելջուկ Բայրաքթարը:

Նա շեշտել է, որ մտերիմ է եղել գեներալ Օսման Էրբաշի հետ ավելի քան 10 տարի: Ըստ WarGonzo-ի, Թուրքիայում Էրբաշին համարում էին այն մարտավարության հեղինակներից մեկը, որի շնորհիվ Ադրբեջանը կարողացավ հաջողության հասնել Լեռնային Ղարաբաղում:

Նյութի աղբյուրը՝ orakarg.com

Հաջորդիվ

<!--:hy-->Ս․ Զելինսկու «Զանգվածային մանիպուլյացիա և հոգեվերլուծություն» մենագրության վերլուծություն․ Արա Պողոսյան<!--:-->

98 Ներածություն   Թեմայի արդիականությունը: Բոլոր ժամանակներում մարդկանց հետաքրքրել է այն հարցը, թե ինչպես կարելի է ազդել հասարակության գիտակցության վրա և ստանալ օգուտներ։ Հարցը հատկապես հետաքրքրել է փիլիսոփաներին, հռետորներին, քաղաքական […]

«Կայծ» լրատվական


This will close in 7 seconds