«Տեղեկատվական փոթորկի» ազդեցությունը (Մաս 1)

Մանիպուլյացիոն տեխնոլոգիաներ կիրառողները, որոշակի պայմաններում կիրառում են այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք ստեղծված իրավիճակում կարող են առավելագույն ազդեցությւոն թողնել թիրախային խմբի վրա։ Այս դեպքում մենք պետք է խոսենք այն մանիպուլյատորների կողմից օգտագործվող մեթոդների մասին, որոնք ուղղված են հանդիսատեսին տրամադրվող անմոտիվ հսկայական տեղեկատվությանը, որի արդյունքում ճշմարտությունը կորչում է ավելորդ և անօգուտ տեղեկատվության հոսքի մեջ: Այսպիսի տեխնոլոգիաներ կիրառվում են հատկապես այնպիսի հասարակություններում, որտեղ անկայուն քաղաքական իրավիճակ է, և մանիպուլյատորներին անհրաժեշտ է ապակենտրոնացնել հանրային տրամադրությունները։ Իսկ անձինք, ովքեր ենթարկվել են շահարկման այս ձևի, պարզապես հոգնել են տեղեկատվության հոսքից, ինչը նշանակում է, որ դրա որոշ վերլուծություններ նկատելիորեն նվազում են, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ մանիպուլյատորները հնարավորություն ունեն թաքցնելու իրենց համար անհրաժեշտ տեղեկատվությունը։ Մանիպուլյատիվ տեխնոլոգիաների տարր է նաև քողարկվող տեղեկատվության այլակերպված ներկայացումը հանրությանը, որը կոլեկտիվ ենթագիտակցության մեջ արմատավորում և պատրաստում մանիպուլյատորի համար պարարտ հող՝ նախընտրելի ուղղությամբ շեղելու համար։