Վրեժ լուժելու ենք ո՛չ թե հանցագործությանը հանցագործությամբ պատասխանելով, այլ՝ խելամտությամբ զինվելով և ․․․ Վահե Մահշիկյան

65
social gs-inline-group" >

Հայ-արաբական միջազգային իրավական խորհրդի գլխավոր քարտուղար Վահե Մահշիկյանը երկար տարիներ  զբաղվում է Հայ Դատի խնդիրներով։ Նրա հետ զրուցել ենք արդարության և իրավունքի վերականգնման, խորհրդի ստեղծման գաղափարի, հայ-թուրքական սահմանի բացման և այլ հարցերի շուրջ։

– Պարո՛ն Մահշիկյան, ինչպե՞ս առաջացավ «Հայ-արաբական միջազգային իրավական խորհրդի» ստեղծման գաղափարը, և ո՞րն է հիմնական պահանջը։

– Հայոց ցեղասպանությունից բախտի բերմամբ մազապուրծ փրկված հայերը, որոնք սփռվեցին հորիզոնի բոլոր կողմերում, ժամանակի ընթացքում իրենց  միջավայրում ապրող մարդկանց հետ ստեղծեցին հարազատաբարեկամական կապեր, կապվեցին ոչ միայն հարսանեկան ու գործընկերային կապերով, այլև անգամ սերտ ու փոխշահավետ հարաբերություններ հաստատեցին տվյալ երկրների պաշտոնեության հետ։  Դա, իհարկե, պահանջեց որոշակի ժամանակ՝ մինչև որ հայերս, ապրելով մեզ օտար, բայց հարազատ դարձած ժողովուրդների մեջ, սովորեցինք նրանց լեզուն, ընտելացանք բարքերին և հնարավորություն ունեցանք պատմելու մեր մասին՝ ո՞վ ենք մենք, ի՞նչ ենք տվել աշխարհին, ինչպիսի՞ պատմություն ու մշակույթ ենք կրել։

Այդ գործընթացը սկսվեց Հայոց ցեղասպանությանը հաջորդող օրերից և շարունակվում է արդեն չորս սերունդ, բայց խնդիրն այն է, որ մեր նախորդ երեք սերունդները թյուրիմացաբար կարծում էին, որ միայն իրենց ջանքերով ու պակաս միջոցներով, առանց դիմելու մարդկային օգնությանը, կարող են իրավական լուծում տալ խնդրին։

Մինչդեռ շատ բարեկամ այլազգիներ մարդկային վերաբերմունք էին ցուցաբերել, և առ այսօր ցուցաբերում են տարաբախտ հայերիս նկատմամբ։ Տեսնելով, որ այս մեկ դարի ընթացքում, ապավինելով միայն սեփական ուժերին, չենք կարողանում առաջանցիկ քայլ անել արդար իրավունքների և ազգային դատի պաշտպանության հարցում, ելքը գտանք միասնական շարժում կազմակերպելու մեջ։

Ես դիմեցի տարբեր երկրների քաղաքացիներ հանդիսացող իմ ընկերներին և բարեկամներին, որոնք իրենց աջակցությունն առաջարկեցին միջազգային մեծ համախմբում ստեղծելու առաքելությունում։ Շարժում, որը դառնալով ճնշիչ ուժ, քաղաքակիրթ միջոցներով ճնշում է բանեցնելու կառավարությունների և խորհրդարանների վրա, որպեսզի նրանք էլ իրենց հերթին՝ ստիպեն Թուրքիա արհեստածին պետությանը վերականգնել հայ ժողովրդի՝ այդ պետության սահմանների ներսում ոտնահարված արդար ու ամբողջական իրավունքները՝ հատուցում տալով ցեղասպանության զոհերի և վերապրածների ժառանգներին իրենց հասցրած վնասների համար։ Ահա, թե ինչպես առաջացավ իմ Հայ-իրավական միջազգային հայ-արաբական հանձնաժողովի (խորհուրդ) ստեղծման գաղափարը՝ 2009 թվականին։

– Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին՝ ի հիշատակ Եղեռնին զոհ դարձած անմեղ նահատակների տեղի ունեցող տխուր արարողությունները, ձեր խոսքով՝ բավարար իրավական ու տեղեկատվական ակտիվություն չունեն արդարության և իրավունքի վերականգնման հարցում։ Ինչպիսի՞ քայլեր եք ակնկալում, որտե՞ղ ենք  թերանում։

– Իրականում մենք՝ հայերս, մեզ մխիթարելու և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին կազմակերպում ենք ոգեկոչման արարողություններ, սգում ու լալիս մեզ վիճակված բախտի վրա, բայց ինչո՞ւ է այդ ամենը սկսվում և ավարտվում ապրիլի 24-ով։ Ինչո՞ւ են մեր զույգ պետությունները՝ Հայաստան և Արցախ, ավանդական և նոր հիմնված կուսակցություններն ու բազում հասարակական կազմակերպությունները լռություն պահպանում՝ թուրքերի կողմից մեր դեմ գործած սպանդի իրական նպատակների մասին խոսելու փոխարեն։

Չէ՞ որ մեր զոհերի շիրիմների վրա մենք երդում ենք տալիս, որ ցեղասպանին անպատիժ չենք թողնելու, որ լուծելու ենք արդար վրեժը։ Բայց վրեժ լուժելու ենք ոչ թե՝ հանցագործությանը հանցագործությամբ պատասխանելով, այլ՝ խելամտությամբ զինվելով և համամարդկային արժեքների ոգուն համահունչ գործելով, իրավական գործընթաց սկսելով միջազգային ատյաններում։ Ժամանակը հասել է, քանի որ մարդկային ընկերությունն այսօր սատար է մեր դատին և խստորեն դատապարտում է հայերի ցեղասպանությունը։  Իմ Հայ-իրավական միջազգային խորհուրդը ծնունդ առավ, որպեսզի մարդկային գծի վրա հենվելով և քաղաքակիրթ միջոցներ բանեցնելով՝ վերականգնի հայ ազգի ամբողջական և արդար իրավունքները․ այն է՝ վերադարձնել հայրական օջախն ու այնտեղ ապրելու խաղաղ իրավունքը։

– Կարևորում եք չմոռանալ արաբների կողմից ցուցաբերած մարդասիրական աջակցությունը Եղեռնից փրկված հայերի նկատմամբ։ Ինչպիսի՞ պատմություններ են հասել ձեզ։

– Արաբները և հայերը բախտակից ժողովուրդներ են՝ գերեվարված, բռնություն, զրկանքներ և ցեղասպանություն տեսած։ Բայց լինելով միակրոն՝ թուրքերի հետ, տևական ժամանակ նրանք լռություն էին պահում, մինչև որ հասկացան թուրքի հրեշ լինելն ու իսլամի ծածկույթի տակ կեղծորեն քողարկվելը։ Անշուշտ, միշտ պետք է հիշվի, որ ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերը Սիրիայի անապատներում արաբ բնակչության կողմից ստացան խնամք և օգնություն, մինչև որ կարողացան գտնել իրենց և ուղղել տանջահար մեջքը։ Այսօր արաբ ժողովուրդների կեցվածքն ի նպաստ հայերի է։ Արաբ մտավորականությունը հասկացել է, որ թուրքն է հայերի և արաբների միասնական թշնամին, և, որ միասնական ուժերով է հնարավոր դիմակայել թուրք իշխանությունների՝ օր օրի արաբական երկրներում ծավալվող  ոտնձգություններին։ Օրինակ բերեմ․ Սիրիայում, Եգիպտոսում և Լիբիայում  թուրքերի իրականացրած ահաբեկչական գործողությունները  կանխազգալով՝ մենք հաճախ զգուշացնում էինք արաբ եղբայր ժողովուրդներին ու պետություններին։

– Շատ են խոսում հայ-թուրքական սահմանի բացման մասին, ի՞նչ կարծիքի եք, և հավատո՞ւմ եք հայի ու թուրքի բարեկամությանը։

– Դե ֆակտո ո՞վ, ինչո՞ւ և ե՞րբ է փակել մեր պատմական հայրենիքի հետ ստեղծված սահմանները։ Մի՞թե թուրքը չէր, որ կոտորեց անմեղ հայերին իր պապերի հողի վրա, մի՞թե մենք ենք սահման դնողը և փակողը։ Մենք չենք ճանաչում այդ սահմանները, և մեր նպատակն է՝ վերացնել այդ սահմանն ու ամեն կերպ վերադառնալ  պապենական սահմանների կամ ներկայիս շինված, բայց ժամանակավոր պետության աշխարհաքաղաքական սահմանների մեջ:

Հայ-արաբական միջազգային իրավական խորհրդի
գլխավոր քարտուղար՝ Վահե Մահշիկյան

Աղբյուրը՝ 168.am

Հաջորդիվ

Նամակ Դեր Զորից. 105 տարի անց, օգնե՛նք որբերին՝ իրենց ծնողներին գտնելու

Հեղինակի մասին Վերջին գրառումներ Արմեն ՍիմոնյանԼրագրող at Կայծ էլեկտրոնային պարբերական Latest posts by Արմեն Սիմոնյան (see all) Ադրբեջանը կրակ է բացել Երասխի հատվածում․ ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն․ ՀՀ ՊՆ - […]

«Կայծ» լրատվական


This will close in 7 seconds