Մահազդ։ Վախճանվել է Հայ ժողովրդի մեծ զավակ Պատրիկ Դևեջյանը

56

Ֆրանսիական «Լե Ֆիգարո» թերթն այսօր գուժեց Պատրիկ Դևեջյանի մահը: Դեռ մարտի 26-ին՝ չորեքշաբթի օրը, կորոնավիրուսի հիվանդությամբ նա հոսպիտալ էր տեղափոխվել: Իր՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին, Պատրիկ Դևեջյանն հայտնել էր Twitter-ում, մասնավորապես նշելով․ «Համաճարակը ինձ էլ է խոցել։ Հոգնած եմ, սակայն բուժանձնակազմի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ ապաքինվում եմ»։
75-ամյա Պատրիկ Դևեջյանը Ֆրանսիայում հայտնի քաղաքական գործիչ էր, մի քանի կարեւոր պաշտոններ է զբաղեցրել Ֆրանսիայի կառավարությունում, եղել է արդյունաբերության նախարար, Անտոնի քաղաքի քաղաքապետը: Նա Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի փաստաբանն էր, եւ մեկ այլ նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի մտերիմ ընկերը: Պատրիկ Դևեջյանը հայտնի է Հայ դատի համար իր պայքարով, նրա դերակատարումը մեծ է եղել Ֆրանսիայում հայոց Ցեղասպանության ընդունման եւ այդ թեմայով տարբեր օրենսդրական նախագծերի շրջանառման մեջ:
1981 թվականին Հայաստանի ազատա

գրության հայ գաղտնի բանակի (ASALA) անդամները Փարիզում գրավեցին թուրքական դեսպանատունը ՝ 15 ժամ այնտեղ պահելով ավելի քան 50 պատանդների: Պատրիկ Դևեջյանն առաջիններից էր, ով իր հայրենակիցներին կոչ է արել միավորվել և սեփական օրինակով ցույց է տվել, որ յուրաքանչյուր հայ պետք է մասնակցի ընդհանուր պայքարին: Նա հրաժարվել է մասնակցել քաղաքապետի ընտրություններին, քանի որ պատրաստվում էր դատարանում պաշտպանել 4 երիտասարդ հայ զինյալների: «Ես ընդհանրապես չեմ տատանվել, հայկական համայնքի պատվի հարցն էր: Այդ շրջանում Ֆրանսիայի հայերը կարծես թե արթնացան երկարատև քնից»,- ասել է նա, գրում է Golosarmenii.am-ը:
«Մանկությունից լսել եմ հայրիկիս պատմությունները Հայաստանի մասին, Արաբոյի, Զորավար Անդրանիկի սխրագործությունների մասին, այն մասին, թե ինչպես են պաշտպանել Մուսա լեռը, և իհարկե, պատճառների մասին, որոնք մեզ ստիպել են թողնել հայրենի հողը: Նա ամեն անգամ կրկնում էր.
«Դու հայ ես, քո արմատները Հայաստանից են»», – Le Figaro-ին տված հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել է Պատրիկ Դևեջյանը:

Ցավակցում ենք համայն հայությանն իր նվիրյալ զավակի մահվան համար։ Մենք բոլորս կորցրեցինք նվիրյալի, Հայի վեհ տեսակի։ Վստահ ենք, որ սերունդները դեռ երկար կհիշեն մեր Ազգային Դատի նվիրյալին, որպես մեր Դատի հավատարիմ պաշտպանի։

Արմենական կուսակցության հիմնադիր հանձնախումբ
29.03.2020 թ․

Հաջորդիվ

Պատմական անդրադարձ Արմենական կուսակցությանը․ Շանթ ՀԸ

Հեղինակի մասին Վերջին գրառումներ Արմեն ՍիմոնյանԼրագրող at Կայծ էլեկտրոնային պարբերական Latest posts by Արմեն Սիմոնյան (see all) Ադրբեջանը կրակ է բացել Երասխի հատվածում․ ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն․ ՀՀ ՊՆ - […]

«Կայծ» լրատվական


This will close in 7 seconds