Լուրեր Հայտարարություններ

Լիբանանյան պայթյունի առընչությամբ․

Այսօր Լիբանանում տեղի է ունեցել սարսափելի պայթյուն, որի արդյունքում վիրավորվել են 400-ից ավել մարդիկ, այդ թվում՝ մեր հայրենակիցներ, կան զոհեր, այդ թվում՝ մեր հայրենակիցը։ Մեր ստացած տեղեկությունները տարբեր են, հաճախ իրարամերժ։ Վստա՛հ ենք, որ իրականությունը շուտով ակնհայտ կդառնա, և մեր բարեկամ երկրում կհաղթի արդարությունը, ժողովուրդների բարեկամությունը։

Արմենական կուսակցության հիմնադիր հանձնախումբը իր զորակցությունն է հայտնում Լիբանանի բարեկամ ժողովրդին և մեր հայրենակիցներին։ Մաղթում ենք ոգու ամրություն, արիություն։

Արմենական կուսակցության հիմնադիր հանձնախումբ

04.08.2020թ․